Մերկելը ողբերգական սխալ է թույլ տվել. Թրամփ
РИА Новости գործակալությունը տեղեկացնում է ,որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ չի եղել՝ երկիր թողնելով հազարավոր փախստականների, ինչպես նաև ափսոսանք է հայտնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ: «Ես կարծում եմ, որ Անգելա Մերկելը ողբերգական սխալ է թույլ տվել ներգաղթյալների հարցում:Եթե դուք իրավիճակին վճռական ու գրագետ եք մոտենում, ապա դա Եվրոպայի վերջն է։ Դուք կարող եք բախվել իրական հեղափոխությունների»,-հայտարարել է Թրամփը ֆրանսիական Valeurs Actuelles պարբերականին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնողը նշել է, որ Բրյուսելը դարձել է ահաբեկիչների տարածման միջավայր, Փարիզի որոշ շրջաններ ու Ֆրանսիայի այլ հատվածներ, Թրամփի կարծիքով, դարձել են արգելված գոտիներ։ «Ցավոք, Ֆրանսիան այժմ այնպիսին չէ, ինչպես մի ժամանակ էր, Փարիզը նույնպես»,-ասել է Թրամփը։
