«Իրատես». ՀՀԿ-ում Արգամիչին չեն մոռացել. միակ ճիշտը Սերժ Սարգսյանի հետ «լեզու գտնելն» է, բայց ո՞վ կմիջնորդի

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ժառանգության»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միակցումը «Օհանյան» դաշինքին Հովիկ Աբրահամյանի մերձավորներին հույսեր է «ներշնչել», որ այդ դաշինքի նկատմամբ «ոչ անտարբեր», դաշինքին պառլամենտում երկրորդ «հորիզոնական» տված Հովիկ Աբրահամյանին կհաջողվի ընդհատակից երկու` Ծառուկյան-Օհանյան ֆլանգով «մասնակցել» ընտրություններին: Մեր տեղեկություններով, սակայն, «Օհանյան» դաշինքի ուժեղացմամբ շահագրգիռ է եղել նաեւ իշխանությունը, քանզի դաշինքի փլուզման դեպքում ուժեղանալու էր «Ծառուկյան» դաշինքը, ինչը չէր մտնում իշխանությունների պլանների մեջ, քանզի ընդդիմադիր դաշտը իշխանությունները փորձում են մոդերացնել մի քանի ֆլանգով, որպեսզի այնտեղ որեւէ մեկը դոմինանտ չլինի: Ի դեպ, ՀՀԿ-ում Արգամիչին չեն մոռացել եւ համարում են, որ նրա համար միակ ճիշտ ելքը կրկին «տուն վերադառնալն» ու Սերժ Սարգսյանի հետ «լեզու գտնելն» է` «իր համար պատային այս վիճակում»: Սա Արգամիչի շրջապատում նույնպես անհնար չեն համարում, սակայն որեւէ մեկը մատը մատին չի խփում այդ ուղղությամբ, ինչպես եղավ Սարգսյան-Ծառուկյան «բանավեճի» ժամանակ, երբ Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրները «նոն ստոպ» ամեն ինչ արեցին, որ այդ «բանավեճը» շատ արագ հարթվի: «Այսօր ոչ ոք, այդ թվում՝ Ծառուկյանը, չի ցանկանում հայտնվել Արգամիչի ու Սերժ Սարգսյանի «արանքում». նավը ափից, կարծես, մի քիչ շատ է հեռացել, չնայած, ասում են, քաղաքականության մեջ անհնար բան չկա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am