Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Արարատի մարզում նախընտրական կրքերն այնքան են շիկացել, որ գործը հասել է ծեծկռտուքի: Մենք բազմիցս ենք գրել, որ Արայիկ Գրիգորյանը, խախտելով պայմանավորվածությունն ու Սերժ Սարգսյանի հորդորը իրար չխանգարելու,
իրար տարածքներ չմտնելու մասին, ակտիվություն է ցուցաբերում թե Արտաշատում, թե Մասիսում: Մասիսում անգամ մի քանի շտաբ է բացել, որոնցից մեկը ղեկավարում է նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ում այժմ փոխարինում է Մուրադյանի մտերիմ Դավիթ Համբարձումյանը՝ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան: Ինչեւէ, Մուրադ Մուրադյանի կրտսեր որդին՝ Նվեր Մուրադյանն ու ընկերները երեկ երեկոյան Գրիգորյանի թիմակիցների հետ հաշիվ մաքրելու են գնացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Համեմատաբար նկատելի վնասված է ստացել Գրիգորյանի շտաբի պատասխանատու Սամվել Հակոբյանը, որը ոչ վաղ անցյալում Մուրադյանի ու նրա տղաների հետ ջերմ հարաբերություններ է ունեցել, անգամ ընկերություն արել տղաների հետ, այդ պատճառով չպարզաբանված հարցեր են ծագել, բացատրություններ են պահանջել Սամվելից, սակայն իրար չեն հասկացել ու անցել բռունցքների: Ուշագրավ է, որ Սամվել Հակոբյանը Ժառանգություն կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Նուբար Հակոբյանի որդին է: Երեկ մինչեւ ուշ երեկո թեկնածուների շտաբերի դիմաց ավտոշարասյուններ էին, ոստիկանական մեքենաներ:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը