Խոշոր վթար Ծովագյուղում. Երկու մեքենաներ ամբողջությամբ այրվել են

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար ու խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Գարիկ Գևորգյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 CC 28 համարանիշի, 29-ամյա Էմիլ Ղազարյանի վարած Opel Vectra մակնիշի 15 ՏՍ 753 համարանիշի և, ըստ նախնական տեղեկությունների, Վրաստանի քաղաքացու կողմից վարած MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով 09-ը գլխիվայր շրջվել է, իսկ Opel-ում ու 09-ում խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտկան հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերխումբը՝ Սևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոտիկանությսն 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար, փոխգնդապետ Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար, գնդապետ Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները Սևանի ոստիկանների հետ մեծ դժվարությամբ դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: Ուժեղ բուքը մեծ դժվարություն է առաջացնում՝ թե ճանապարհային ոստիկանների և թե հրշեջների համար: Հրշեջներին օգնում են նաև մեծ թվով Ծովագյուղի բնակիչներ: 2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի, իսկ գրեթե մասամբ վնասվել է նաև MAN մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է մեծ թվով գարեջրով: Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարը վթարի մասնակից չի եղել, այլ Opel-ն ու 09-ը բախվել են միմյանց, ինչից հետո էլ մեքենաներից մեկը բախվել է բեռնատարին: Այդ տեղեկությունը Սևանի ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարզում են: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, բայց քանի որ պարզվել է, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան՝ ապա վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, Սևանի ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ, պարզապես ուժեղ բուքը վայրկյանների ընթացքում նորից ճանապարհը լցնում է ձյունով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ քիչ ուշ

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am