«Դիտավորությամբ չեմ ջարդել, ուզեցել եմ մատերիալները ջնջեմ»․ լրագրողի հեռախոսը ջարդելու դատական գործից մանրամասներ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում երեկ կայացել է երկրորդ դատական նիստը՝Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոընդոտելու դեպքի  առնչությամբ։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ, Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում քաղաքացիական անձինք խոչընդոտել էին Շողիկ Գալստյանի աշխատանքը, վիրավորել նրան, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում: Ինչպես Hayeli.am-ի հետ զրույցում պատմեց Շողիկ Գալստյանը, դատական նիստի ժամանակ ոչ միայքն ինքը, այլեւ վկաները, ե՛ւ ամբաստանյալը ցուցմունքներով են հանդես եկել։ Գալստյանի խոսքով՝  ամբաստանյալ Մարիամ Ավագյանի եղբայրը՝ Ռոման Ավագյանը, որը եւս վկա է եղել, հրաժարվել է ցուցմունքով հանդես գալուց։ Ի դեպ, Ռոման Ավագյանն այդ ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ է եղել։ «Ցուցմունքով հանդես եկավ նաեւ Ոստիկանության Լոռու մարզային վարչության  Վանաձորի Տարոնի  բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թորոսյանը, որը եւս հաստատեց, որ Մարիամ Ավագյանը կոտրել է իմ հեռախոսը»,-պատմեց Շողիկը։ Տուժողի խոսքով՝  ամբաստանյալը մասամբ է ընդունել իր մեղքը: Ընդունում է, որ կոտրել է հեռախոսս, որով ես տեսանկարահանումներ էի իրականացնում, սակայն պխնդում է, թե դիտավորյալ չի արել եւ չի խոչընդոտել ինձ կատարելու իմ մասնագիտական պարտականությունները»,- պատմեց լրագրողը: Տուժողի խոսքով՝ ամբաստանյալն ինքն իրեն հակասող հայտարարություններով է հանդես եկել՝ ասել, որ նկարահանողին չի ընկալել որպես լրագրող, բայց միեւնույն ժամանակ նշել է, որ «վզից կախված լենտ» է տեսել, նաեւ հայտարարել է, որ չի ցանկացել տեսանկարահնաված նյութերը հրապարակվեն։ Շողիկ Գալստյանի շահերի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվա դատական նիստի ժամանակ հրապարակվել են գործին կցված նյութերը, իսկ ամբաստանյալը մասմաբ է ընդունել իր մեղքը․ «Ընդունեց, որ հեռախոսը կոտրել է, բայց  հետաքրքիր ձեւով պատճառաբանեց՝ ասելով, որ դիտավորություն չեմ ունեցել հեռախոսը ջարդելու, ճիշտ է՝ խփել եմ գետնին, բայց կոտերլու նպատակ չեմ ունեցել ուղղակի ցանկացել եմ նյութերը ջնջել որովհետեւ տեղամասում նկարահանել են իմ առօրյան։ Իհարկե հարցերի միջոցով հստակեցվում էր, որ տեղամասում չի կարող առօրյա լինել, այն հանրային միջոցառում է»,-ասաց Բալասանյանը։ Տուժողի ներկայացուցչի խոսքով՝ հավանաբար մյուս դատական նիստին պաշտպանական ճառը կհնչի եւ մեղադրող դատախազի կողմից առաջարկվող պատժի վերաբերյալ միջնորդությունը։ Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել  Քրեական օրենսգրքի 149-րդ եւ 185-րդ հոդվածների 1-ին մասերով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 9-ին։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am