Արդեն տեղեկացրել ենք,որ Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, մահացել է մեր իսկ զենքից, ինչ է, Սերժ Սարգսյանի 80-ականների զենքն իրականությո՞ւն է արդեն, մենք մեր զենքի՞ց ենք մեր զինվորին կրակում.Երևանի պետական բժշկական համալսարանում լրագրողները նման հարց ուղղեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին,ինչին ի պատասխան նա ասաց , որ դա սուբյեկտիվ մոտեցում է. «Փորձում եք թելադրել.դեպքը գտնվում է քննության փուլում եւ քննության արդյունքները, իհարկե, բոլորին հասու կլինեն: Փամփուշտ է պայթել գնդացիրի մեջ:Ցանկացած զենքի հետ միջադեպեր կարող են լինել՝ զենքի օգտագործման կանոններից սկսած մինչեւ զենքի սարքին կամ անսարք լինելը: Իհարկե, դրա համար կա Քննչական մարմին, որ հասկանա: Ինչ վերաբերում է 80-ականների զենքին, մենք մանրամասն դրան պատասխանել ենք նաեւ զորահանդեսի ժամանակ»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը