«Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի ՝SIPRIհրապարակած՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սպառազինության գնումների մասին զեկույցն ամբողջությամբ արժանահավատ չէ, քանի որ նման ինստիտուտները թերի են ուսումնասիրում իրենց համար ոչ այնքան լուրջ նշանակության տարածաշրջանները, ինչպիսին Կովկասյանն է: Զեկույցում բացեր կան: Ներկրված զենքերի ցուցակում Ադրբեջանի պարագայում նշված էր զինատեսակ, որի շուրջ Ադրբեջանը հայտարարել է, որ բանակցում է, ոչ թե ձեռք է բերել: Խոսքը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համալիրի մասին է, որը զեկույցում «գնված» է նշված»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
«Ըստ զեկույցի՝ վերջին տարիներին Ադրբեջանն իսկապես մեծացրել է զենքի ներկրումների ծավալը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ին, այստեղ եւս բացեր կան: Որպես ձեռքբերում նշված են «Իսկանդերները», բայց զորահանդեսում ցուցադրվել էին նաեւ «Սմերչեր» եւ այլ զինտեխնիկա…ուստի պետք չէ զեկույցի տվյալները որպես ի գիտություն ընդունել: Մեր գնած զինտեխնիկայի մի մասը չի երեւում այդ զեկույցում»,-ասաց փորձագետը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը