«1000 դրամների հիմնադրամը գործում է: Կառավարության նիստի որոշմամբ ձևավորվել է խորհուրդ և առաջիկա օրերին մենք անցկացնելու ենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ մի շարք կարեւոր կարգավորումներ պետք է որոշենք: Հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերի վրա է տարածվում հիմնադրամի գործունեությունը :Մենք, անպայման, կանդրադառնանք նաեւ այն դեպքերին, որ տեղի են ունեցել օրենքի ընդունումից եւ ուժի մեջ մտնելու հատվածում»,-լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով հարցին,թե արդյոք գործում է 1000 դրամների հիմնադրամը, ինչքա՞ն գումար է հավաքվել ,նման պատասխան տվեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:
«Մենք շատ կարեւոր խնդիր լուծեցինք, ձեւավորեցինք մի գործիք, որով պետությունը եւ հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն է ներշնչում, որ դժբախտ պատահարի, հաշմանդամության ձեռքբերման եւ Աստված մի արասցե, մահվան դեպքում նրա ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը»,ասաց նախարարը և հավելեց, որ այսօր արդեն կա համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը կամ առաջին կարգի հաշմանդամություն ստացած սպայի ընտանիքը ստանալու է 82 մլն դրամի գումար, որից 10 մլն-ը՝ առաջին վճարմամբ, դրանից հետո յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ. «Կարծում եմ, դա շատ լուրջ աջակցության ձեւ է: Նման ապահովագրական վճարներ շատ տեղեր չեն , որ կան, մենք ուսումնասիրել ենք աշխարհի փորձը: Շարքային կազմի համար այդ գումարը կազմելու է մոտ 52 մլն: Այս պահին վճարում չկա, որովհետեւ հոգաբարձուների խորհուրդը պետք է ձեւավորվի: Կայքէջն արդեն պատրաստ է»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը