ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարության մասնագետներն անուն առ անուն գրանցելով յուրաքանչյուր դեպք, ուսումնասիրում են զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին նշումները ջնջելու դեպքերը:
«Մենք ունենք արդյունավետ աշխատող թեժ գիծ՝ 1-28, որը օրական մինչեւ 150 զանգ է ստանում: Այդ թեժ գծում հատուկ այդ թեմայով կան զբաղվող մասնագետներ, որոնք անուն առ անուն գրանցելով յուրաքանչյուր դեպք, փորձում են ուսումնասիրել: Կան զինծառայողներ, որոնք իրականում եղել են մասնակից, բայց իրենց մոտ սխալմամբ համապատասխան նշում չի կատարվել»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, մոտ 200 նման դեպքերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 4-5 դեպք, երբ անհրաժեշտություն է եղել ուղղում կատարել: «Եղել են դեպքեր, երբ ուղղակի վրիպել են ու չեն նշել: Այ այդ բոլորը ուղղվում է: Մենք չենք խոսում այնպիսի թվի մասին, որը հատ-հատ հնարավոր չէ նայել: Մեծ խնդիր դրա մեջ չենք տեսնում»,- հավելեց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը