Շարունակվում են արձագանքները՝ ի պատասխան ՀՀ ԱԺ
պատգամավոր Արագած Ախոյանի կոչի, որով նա հորդորում էր
Թուրքիայի առաջադեմ քաղաքական գործիչներին և լրագրողներին
դատապարտել Լապշինի արտահանձնումն ու ձերբակալումը: Թուրք
մտավորական, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ
Շանար Յուրդաթափանը և թուրքական խորհրդարանի նախկին
պատգամավոր, Կանաչների եւ ձախակողմյանների կուսակցության
հիմնադիր անդամ Ուֆուկ Ուրասը բողոք-նամակներ են ուղարկել՝
ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Իսրայելի
խորհրդարանին՝ Կնեսետին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,
RUSSIA TODAY, RIA NOVOSTI, INTERFAX, ITAR TASS լրատվական
գործակալություններին: Ստորև ներկայացված է նրանց բողոք-նամակը
և դրա հայերեն թարգմանությունը.
"Detention of journalist Alexander Lebshin –just because he expressed his opinions-
is not acceptable. He must immediately and unconditionally be released. Informing
the public opinion impartially is both a right and duty for a journalist. Prohibiting this
right –with any excuse- is also limiting the “right of being informed” of the society.
Such actions are violations of UDHR, ECHR and constitutions of the countries, which
reflected those rights to their Constitutions.
Unfortunately, in many countries, parties or leaders in power, try to create “Police
States” to make their power endless. Azerbaijan is one of them. I must confess that
we are in a similar position in Turkey. Yet, we, human rights defenders, must oppose
such violations equally, in Ankara, Minsk or Baku".
«Լրագրող Ալեքսանդր Լապշինի ազատազրկումը միայն այն բանի
համար, որ նա արտահայտել է իր կարծիքը, անընդունելի է: Նա պետք է
անմիջապես և առանց որևէ նախապայմանի ազատ արձակվի:
Հանրությանն անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելը
լրագրողի և ′ իրավունքն է և ′ պարտականությունը: Այս իրավունքն
արգելելը, անկախ որևէ արդարացումից, սահմանափակում է նաև