Արարատ Խանդոյանը բացարկ հայտնեց

Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը պատրաստվում է լքել նիստերի դահլիճը, եթե դատարանը սկսի հետազոտել գործում առկա տեսանյութը: «Նախ ինձ հարց չեք ուղղում՝ ես դե՞մ եմ, թե  կողմ եմ: Որոշում  եք  կայացնում, որը ապօրինի է»,- այսօր դատարանում հայտարարեց Արարատ Խանդոյանը: Դատարանն ասաց, որ բոլոր տուժողների ներկայությունն ապահովել հնարավոր չէ, իսկ մեղադրող դատախազը միջնորդեց փոխել հերթականությունն ու անցնել ապացույցների հետազոտման փուլին, որպեսզի դատական նիստերն էլ անհարկի չհետաձգվեն։ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դեմ արտահայտվեց միջնորդությանը, սակայն դատարանը բավարարեց այն։ Արարատ Խանդոյանը տեղից հայտնեց, որ դատարանն իր կարծիքը չի հարցրել և ասաց, որ դեմ է մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի ներկայացրած միջնորդությանը. «Ես դեմ եմ միջնորդությանը, որովհետև դատախազությունը դրանով կկարողանա ուղղորդել տուժողներին, իսկ եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ես ու իմ պաշտպանը կլքենք նիստերի դահլիճը»։ Դատավորը հիշեցրեց, որ իրենք չեն կարող լքել նիստերի դահլիճը։ Ոստիկանին հարվածելու եւ  վահանը քաշելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի պաշտպանն էլ դատարանին մեղադրեց արդար դատաքննություն չիրականացնելու եւ մեղադրանքի կողմ հանդես գալու մեջ: «Սա հերթական անգամ հիմնավորում է, որ իմ պաշտպանյալը  քաղաքական բանտարկյալ է:  Դուք կատարում եք զուտ քաղաքական պատվեր՝ Բաղրամյան 26-ի պատվերը»,- նշեց Արա  Ղարագյոզյանը: Մինչ այդ դատարանում ցուցմունք տվեցին ոստիկանության 6 աշխատակիցներ: Նրանցից եւ որեւէ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը հարվածել է իրենց: Վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Արսենյանը նշեց, որ «ուղեղի սալջարդ» է ստացել զանգվածային անկարգություններից հետո եւ մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am