Արմեն Աշոտյանն ազատվել է պաշտոնից
Մեր տեղեկություններով`աշխատանքից ազատվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Դեռևս երեկ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում հրապարակել էր իր նոր, հարմարավետ աշխատասենյակը՝ Կառավարական երկրորդ մասնաշենքում։ Արմեն Աշոտյանը ԿԳ նախարար էր 2009 թ. մայիսից։
Այսօր արդեն խոսվում է, որ ԿԳ նախարարի պաշտոնը 4-րդ անգամ կստանձնի ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը։
Արմեն Աշոտյանի համար կանխատեսվում է կամ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կամ որևէ դեսպանի։ Սակայն իբրև հեռահար նպատակ՝ նրա համար, ըստ համառ լուրերի, նախատեսված է ԱԺ նախագահի աթոռը։
