Մեհրիբանի նշանակման իրադարձությունը շատ ավելի խորքային է

Հայաստանում Մեհրիբանի նշանակմանը արձագանքեցին առավելապես սարկազմով ու չարախնդությամբ, մինչդեռ, իրադարձությունը շատ ավելի խորքային է ու լուրջ վերլուծության արժանի։ Ընդհանրապես, պետք է արձանագրել, որ առհասարակ ճիշտ ու կոռռեկտ չէ գոտկատեղից ներքև հումորներ անել ուրիշի ընտանիքի հասցեին, անգամ, եթե այդ ուրիշը Ադրբեջանի նախագահն է։ Ինչ-որ առումով՝ դա նույնիսկ ավելի սխալ է, քան առհասարակ որևէ մեկի նկատմամբ նույնն անելը։ Սխալ է, որովհետև բացի հարցի էթիկական կողմից, կրկին հագուրդ ենք տալիս արդեն ավանդական դարձող մեր լրջագույն սխալներից մեկին՝ թշնամուն թերագնահատելուն։ Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահի պաշտոնում նշանակվելը միանգամայն տրամաբանական ու ռացիոնալ քայլ էր, և մեծ սխալ է այն մեկանաբանել զուտ Ալիևների ընտանեկան զույգի քմահաճույքներով։ Պետք է հստակ հասկանալ, որ Մեհրիբանը՝ Ալիևի կինը լինելուց բացի, հանդիսանում է Ադրբեջանի ամենաազդեցիկ կլաններից մեկի ներկայացուցիչը, որը ազդեցիկ էր դեռ Հեյդարի օրոք ու հենց դրանով էլ պայմանավորված էր այս բարձրաշխարհիկ ամուսնությունը․ երկու հզոր կլաններ դաշինք են կնքում, ամրագրում են այն ամուսնական կապերով ու իրար մեջ կիսում են երկիրը։ Հիմա, երբ նավթադոլարների հոսքը էապես նվազել է, իսկ իշխանական բուրգի ավանդական կառուցվածքը իրեն սպառել է, Ալիևը պետք է մի կողմից ձերբազատվի բալաստ դարձած որոշ էլիտար խմբերից, իսկ մյուս կողմից, պետք է իրեն շրջապատի այնպիսի մարկանցով, ում կարող է անվերապահորեն վստահել։ Սա արվում է, որպեսզի պահպանվի ներիշխանական բալանսը՝ որոշ կլաների հետ պայքարում։ Միևնույն ժամանակ, սահմանային լարվածության վերջին շրջափուլը առնվան անուղղակիորեն պետք է կապել Մեհրիբանի նշանակման հետ, քանի որ Ալիևը սահմանային իրավիճակը մշտապես օգտագործել է ներքին լարվածությունը դեպի հայերը շեղելու համար։ Ու հիմա, կախված նրանից, թե ինչ ընթացք կստանա Ադրբեջանի իշխանական բուրգի ռեստրուկտուրիզացիայի գործընթացը ու որքանով ակտիվ քայլերի կդիմի Մեհրինան-Իլհամ տանդեմը, իրավիճակը կարող է էլ ավելի սրվել՝ ընդհուպ մինչև նոր կտրուկ սրացում, որն իր ծավալներով համադրելի կլինի Ապրիլյան պատերազմի հետ։ Արման Աբրահամյան. ֆեյսբուք:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am