Մեկ ձայնի գինը կհասնի մինչև 50 հազար դրամի

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի նախաշեմին գոնե Երեւանում նոր մասնագիտություն է ձեւավորվել՝ ընտրական բրոքերի։ Թաղային «ակտիվիստները», որոնք դեռ մի քանի ամիս առաջ «բեսեդկեքում» «կարտ» էին խաղում, բրոքեր են դարձել եւ ցուցակները ձեռքներին, լուրջ դեմքով շրջում են հարեւանների տներով, անձնագրային տվյալներ հավաքում, գումարներ խոստանում, մարդկանց վստահեցնում, որ փողերը կստանան ժամանակին։ Իհարկե, նրանք իրենց բրոքեր չեն անվանում, այլ՝ լիազորված անձ, եւ միայն այն մտքից, որ, ասենք, Սամվել Ալեքսանյանի կամ Արտակ Սարգսյանի ներկայացուցիչն են, ավելի կայտառ են վազում տնետուն։ Ամենաակտիվներին, որոնք 100 եւ ավելի ձայն կբերեն, նույնիսկ աշխատատեղ են խոստացել։ Յուրաքանչյուր ձայնի դիմաց նրանք առաջարկում են 10-20 հազար դրամ։ Բայց ձայնի «կուրսը» վերջին մի քանի օրում բարձրացել է, եւ նախընտրական շուկայում էլի սպասումներ կան։ Հնարավոր է՝ ձայնի կուրսը թռչի մինչեւ 100 դոլար, ահա ինչու ընտրողների հավաքագրումը դանդաղել է։ Սպասվում է, որ մեկ ձայնի գինը կհասնի մինչեւ 50 հազար դրամի։ Ահա ինչու այս շաբաթ ցուցակագրումների տեմպը փոքր-ինչ դանդաղել է, իսկ բրոքերները յուրօրինակ դալալչիներ են դարձել՝ ձայն առնող-ծախող, եւ չեն շտապում իրենց հավաքած «մարդկանց» տալ պատվիրատուին։ Նրանք եւս սպասում են՝ գուցե վերջին րոպեին փոխեն պատվիրատուին եւ ձայները տան նրան, ով ավելի մեծ գումար կխոստանա։ Առայժմ 50 ձայն բերող բրոքերին վճարում են 50 հազար, 100 ձայն բերողին՝ 100 հազար։ Այս գները եւս աճի միտում ունեն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am