Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը բաց նամակ է գրել մի շարք պետությունների առաջնորդներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ նշելով, որ նամակում նշվում է Մայդանի դեմ հանցագործությունների հետաքննման և Դոնբասի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։
Նամակը հասցեագրված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի նախագահներին, Գերմանիայի կանցլերին, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին։
Իր ուղերձում Յանուկովիչը խոստանում է օգնություն ցուցաբերել հետաքննությանը՝ ներկայացնելով հավելյալ ապացույցներ, որոնք թույլ կտան պատժել Մայդանի զանգվածային սպանությունների իրական կազմակերպիչներին և կոչ արել ստիպել Ուկրաինային պահպանել Դոնբասի հարցով Մինսկի պայմանավորվածությունները։
Յանուկովիչի կարծիքով՝ եթե Ուկրաինան չկատարի պայմանավորվածությունները, Դոնբասում պետք է անցկացնել տարածաշրջանի կարգավիճակի մասին հանրաքվե։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից