«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Շիրակի մարզն ունեցավ երրորդ փոխմարզպետը. այդ պաշտոնում նշանակվել է Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: 8-ամյա կրթություն ունեցող փոխմարզպետին այդ պաշտոնում նշանակելու հարցում մեծ դերակատարություն ունեն Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարագյանը Կարապետյանի՝ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն: Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք է. Վարագյանը լքել է ՀՀԿ-ն՝ անդամակցելով ՀՅԴ-ին, ավելին՝ ՀՅԴ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելով Շիրակի մարզում: Պարզվում է՝ 59 տարեկան հասակում նոր միայն Վարագյանը հասկացել է, որ ՀՅԴ գաղափարախոսությունն իր համար ավելի հոգեհարազատ է, քան ՀՀԿ-ինը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու եք դուրս եկել ՀՀԿ-ից, նա ասել է. «Ոչ մի պատճառ չկա, հարազա՛տս»: Իսկ հարցին՝ միգուցե կուսակցության գաղափարախոսությունն է իրեն դուր եկել, նա ասել է. «Սա ավելի հարազատ է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը