«Առավոտ» թերթը զրուցել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կայացած փաստ է: Ձեր գնահատականներով՝ ի՞նչ հնարավորություն ունի դաշինքը:
-Այդ դաշինքը ձևավորելիս, կարծում եմ, էլի ինչ-որ սկզբունք է խախտվել՝ կուսակցությունների ղեկավարների համահավասարության մասով: Ի՞նչ հնարավորություններ ունի՝ դժվարանում եմ ասել, որովհետև քարոզարշավը դեռ չի սկսվել: Բայց ես չեմ էլ պատկերացնում, թե իրենք ինչ էլեկտորատ կամ ինչ մարդկային ռեսուրս ունեն: Ժամանակը կգա՝ կտեսնենք: Մենք բոլորին էլ հաջողություն ենք ցանկանում: Կարծում եմ, որ ՀԴԿ-ի և «Երրորդ հանրապետության» դուրս գալը չկայացած դաշինքից, իհարկե մեծ ազդեցություն է թողել: Համենայնդեպս, այս օրերին, հանդիպումների և հեռախոսային խոսակցությունների ժամանակ շատ ափսոսանքի խոսքեր եմ լսել՝ մեր դուրս գալու հետ կապված: Կարծու եմ՝ դա ազդեցություն է ունենալու նորաստեղծ դաշիքնի վրա:
-Ռոբերտ Քոչարյանի որոշումներն էին թելադրվում:
-Չեմ կարծում: Համենայնդեպս Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ: Թե ով, ում հետ և ինչ՝ չեմ կարող ասել, բայց նման կապերը կամ ականջները ինձ երբեք չեն հետաքրքրում, ես նման հարցեր չեմ քննարկում: Ես քննարկում եմ այն, ինչ վերաբերում է սկզբունքներին և պատկերացումներին, այլապես որևէ ձևաչափում անելիք չունեմ: Եթե չեմ սխալվում, անգամ Վարդան Օսկանյանը մամուլից է իմացել, որ մենք հայտարարություն ենք արել դուրս գալու վերաբերյալ: Այդ դեպքում դե պատկերացրեք՝ եղե՞լ է այդպիսի դաշինք, թե չի եղել: Կամ որևէ մեկը որոշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գալիս է դաշինքին մասնակցելու, վերջին րոպեին հասնում է տեղ և որոշվում է, որ նրանց ավելի շատ հնարավորություններ պետք է տալ: Որպեսզի որոշների բերանները փակեմ, շատ կարևոր եմ համարում խոսել հայտարարությունների մասին, որ իբր ՀԴԿ-ն քիչ մարդկային ռեսուրսներ ունի: Մենք բոլորին հրավիրել էինք համագումարին, որպեսզի տեսնեին կուսակցության ռեսուրսը: Մենք երբեք չենք հայտարարել, որ հարյուր հազարներ ենք, տասնյակ հազարներ ենք. Մենք մեր հստակ էլեկտորատն ունենք և վստահ կարող եմ ասել, որ այդ դաշինքի կուսակցություններից ոչ մեկը դա չունի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը