Դժվար է, բայց ոչ անհնարին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ԱԺ ընտրությունների օրը ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին: «Շատ են խոսում ընտրակաշառքների հետ կապված: Ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն չեմ կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Եթե համայնքային ոստիկանության աշխատակիցը տիրապետում է իր քաղաքացիներին, համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք հայտարարություն կտան եւ կպնդեն, մենք մեր ֆունկցիան կարող ենք կատարել: Սակայն ամենակարեւորն այն է, որ պետք է կանխարգելել, որպեսզի այդ երեւույթները տեղի չունենան»,- հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը: Ակնհայտ է, որ չնայած Գասպարյանի այս հայտարարություններին՝ ընտրակաշառքի դեպքերը ոչ միայն չեն բացահայտվի, այլեւ ոստիկանները չեն կարողանա կանխել այդ հանցագործությունը: Ի վերջո, ընտրակաշառքը հանցանք է, որը ծավալվում է 2 սուբյեկտի միջեւ, եւ եթե նրանցից մեկը չցանկանա բարձրաձայնել, այն չի բացահայտվի։ Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանողները, որոնք գտնվում են «պետության հոգածության ներքո», եւ ոստիկանների համար անձեռնմխելի են: Այդ է հուշում նախորդ տարիների փորձը, երբ չնայած համատարած բաժանվող ընտրակաշառքին, չնայած այդ մասին լրատվամիջոցներով հնչեցված հստակ ահազանգերին, ներկայացված փաստերին՝ այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ընդհակառակը, իշխանությունները գնալով էլ ավելի են կատարելագործել իրենց հանցագործության մեխանիզմները, երբ գումարները բաժանել են ընտրություններին նախորդող երեկոյան՝ տուն առ տուն այցելելով իրենց «համակիրներին», իսկ ընտրությունների օրը մարդկանց պարզապես ուղեկցել են տեղամաս: Ու այս դեպքում դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս պետք է ՀՀԿ-ականներից փող վերցնող քաղաքացիները ոստիկանությունում հայտարարություն տան ընտրակաշառք բաժանելու մասին: Իսկ ընտրակաշառքը կանխելու համար անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք, նախ՝ իշխանություններն իրենք չառաջարկեն գումար, եւ հետո՝ ուղղակի ձերբակալվեն նման փորձ անողները: Չնայած այս դեպքում էլ իշխող ՀՀԿ-ի ու պետական պաշտոնյաների մի զգալի հատվածը կհայտնվի բանտերում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am