Իսկ ինչ կլինի Հայաստանին, եթե Ռուսաստանը փակի ձեր երկրի համար իր շուկան,- Deutsche Welle գործակալության լրագրողը ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին ուղղեց հարցազրույցի իր վերջին հարցը։
Է. Նալբանդյան.- Փակի իր շուկա՞ն։
Լրագրող.- Այո՛, փակի իր շուկան ձեր արտահանման համար։
Է. Նալբանդյան.- տարօրինակ հարց է։ Իսկ ինչ կլինի Գերմանիային, եթե իր բոլոր հարևանները նրա համար փակեն իրենց շուկաները։ Ինչպե՞ս։ Դուք պատկերացնու՞մ եք դա։ Ոչ, չեք պատկերացնում։
Լրագրող.- Ոչ, դա չեմ պատկերացնում, հիմա, այն ժամանակ, լավ…. Պարոն նախարար, եկեք ես իմ հարցը հիմնավորեմ։ Ռուսաստանն արդեն դա կիրառել է մի քանի երկրների նկատմամբ առանձին ապրանքների համար՝ Վրաստան, Մոլդովա։
Շարունակական հարցադրման արդունքում Նալբանդյանը խոսեց այն մասին, որ ՀՀ առևտրային հարաբերությունները բավականին տարբեր են, այլ ոչ թե միակողմանի, օրինակ՝ Հայաստանի առևտրային հարաբերությունների 1/3-ը Եվրամիության հետ է:
Այնպես չէ, որ առևտրի 99 տոկոսը միայն Ռուսաստանի հետ է,- ասաց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր առևտրային հարաբերությունները: Զարգացնելով առևտրային կապերը Եվրամիության հետ, մենք ոլորտային համագործակցության բանակցություններ են վարում, մասնակցում ենք ԵՄ բազմաթիվ ծրագրերի: Բայց ոչ միայն ԵՄ-ի հետ, մենք լավ հարաբերություններ ունենք ասիական, լատինամերիկյան աշխարհամասերի հետ: Զարգանում են հիանալի դինամիկ հարաբերություններ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի հետ,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Լրագրողը փորձեց ճշտել. – Այսինքն՝ Ռուսաստանով աշխարհը չի՞ վերջանում։
Է. Նալբանդյան.- Չգիտես ինչու Դուք սևեռվել եք Ռուսաստանի վրա՝ աշխարհը վերջանում է, չի վերջանում։ Եվ ընդհանրապես՝ ինչ է Ռուսաստանը վատ անում…
Շարունակությունը դիտեք տեսանյութում
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը