Հրապարակը գրում է.«Փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Լևոն Յոլյանի թեկնածությունը կներկայացնի Ազգային ժողովին՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու։ Երկուշաբթի ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի ՎՊ նախագահի հարցը։ Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ նա «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավարն է և համամասնական ցուցակի 2-րդ համարը, իսկ օրենքը ՎՊ նախագահին թույլ չի տալիս քաղաքական գործունեություն ծավալել։ Հիշեցնենք, որ Յոլյանը 6 տարի եղել է ՎՊ նախագահի տեղակալը, ապա նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Համակարգում նրան համարում են ամենաանհաջող նախարարներից մեկը։ Նա պաշտոնից ազատվել է Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը