Լրագրողները ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին հիշեցրեցին Գագիկ Ծառուկյանի հետ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները եւ հետաքրքրվեցին`մտավախություններ չունեն, որ ինչ-որ մի պահի Գագիկ Ծառուկյանը կարող է կրկին լքել քաղաքական դաշտը: Արարատ Զուրաբյանն ասաց, որ այն ժամանակ տեղի ունեցածը ընտրական տրամաբանությունից դուրս էր. «Դա ընտրական շրջան չէր, գործի էր դրվել ողջ պետական մեքենան: Այդ փուլում Գագիկ Ծառուկյանը ստիպված էր անհատական որոշում կայացնել: Այդ որոշումը ես դատապարտելի չեմ համարում: Շատ բուռն գործընթացներ էին`անկանխատեսելի հետեւանքներով: Այն ժամանակ ընտրական գործընթաց չէր ու հետեւանքները բերելու էին բախման»:
«Անցկացվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, եւ դրանք ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքն այսօր առաջին տեղում է գտնվում:Երկու տարի առաջ քննադատել եմ Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի նախաձեռնած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, բայց իմ թիրախը առաջին նախագահն էր՝ ընտրություններ չէին եւ հնարավոր էին բախումներ: Այսօր այլ վիճակ է: «Ծառուկյան» դաշինքի համար շատ նպաստավոր պայմաններ է կոնկրետ ստանալ քվեները եւ ստանալով քվեները՝ ձեւավորել կոնկրետ մեծամասնություն, ինչով եւ տեղի կունենա այն բոլորի կողմից սպասված իշխանափոխությունը, որը նախորդ ճանապարհով ոչ մեկին չէր հաջողվում»,-ասաց Արարատ Զուրաբյանը
Գագիկ Ծառուկյանն այդպես էլ 10 տարվա ընթացքում պատգամավորի մանդատը չի ծառայեցրել օրենսդրական նախաձեռնություններին, նույնիսկ չի հասկացել, թե ինչ կուսակցություն էր ԲՀԿ-ն,նկատում են լրագրողները: «Ես համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքը այլընտրանք է լինելու Հանրապետական կուսակցությանը»,ասում է Զուրաբյանը:
Արարատ Զուրաբյանն ասում է, որ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է ձեւավորել այլ բեւեռ, կուռ ամուր քաղաքական թիմ, որեւէ այլ գործչի դա չի հաջողվել:
Արարատ Զուրաբյանը վստահ է, որ Հանրապետականն այս անգամ չի կարողանալու տոկոսներ խփել. «Նախ նախադեպ չկա, որ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ձեւավորած լինի ինչ-որ ժամանակ, երկրորդը՝ անկախ այն ծավալներից ընտրակեղծարարության, անկախ միջոցներից, ճնշումներից, առավելագույն ձայների քանակը կազմում է մասնակիցների մոտավորապես 51-52 տոկոսը»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը