Արարատի դպրոցների տնօրենների դիմում-բողոքը ՀՀ վարչապետին

Այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը լքեց ՀՀԿ-ն, իսկ նրա որդին՝ Արգամ Աբրահամյանը, հանգրվանեց ԲՀԿ համամասնական ցուցակում, Արարատի մարզը Սերժ Սարգսյանը հանձնեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ու գործարարի համարում ունեցող եղբայրներին՝ Արամայիս-Արայիկ Գրիգորյաններին։ Այսօր արդեն ՀՀԿ ռեյտինգային ցուցակով այստեղ առաջադրվել են Ալիկ Սարգսյանն ու Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ Արայիկը։ «ՉԻ»-ն շարունակում է անդրադառնալ առայժմ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներին, եւ այսօր կներկայացնենք այս մարզում տեղի ունեցող ուշագրավ զարգացումները հենց այս ռեյտինգայինների կոնտեքստում։

Ալիկ Սարգսյանը, որն, ինչպես նշեցինք, առաջադրված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, համարվում է Արարատի մարզի ՀՀԿ պատասխանատուն։ Իսկ Արամայիս Գրիգորյանը մարզպետն է, որի եղբայրը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից է։ Ասել է թե՝ Ալիկ Սարգսյանն ու մարզպետի եղբայրը մրցակիցներ են։ Թվում էր՝ նրանք երկուսով պետք է պայքարեին ուժեղ հակառակորդի դեմ (խոսքը Հովիկ Աբրահամյանի մասին է), բայց ոչ, ստացվել է այնպես, որ երկուսով միմյանց դեմ են պայքարում, այն էլ բավականին զզվելի մեթոդներով։ Երեկ մեզ են դիմել Արարատի մարզի խոշորագույն դպրոցների տնօրեններ, որոնք ահազանգում են իրենց նկատմամբ արձանագրվող ճնշումների մասին։ «ՉԻ»-ին ուղղված նամակում նրանք գրում են. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Արարատի մարզի, ինչպես նաեւ ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարները մշտապես անհանգստացնում են մեզ՝ պահանջելով ներգրավվել  նախընտրական պայքարին, դպրոցներում անցկացնել քարոզարշավ իրենց նախընտրած թեկնածուների օգտին։ Այս հանգամանքը մեզ խիստ անհանգստացնում է, քանի որ դրա պատճառով մեր ղեկավարած կրթօջախներում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Մի քանի անգամ փորձել ենք հրաժարվել Ալիկ Սարգսյանի ու Արամայիս Գրիգորյանի հանձնարարականներից, բացատրել ենք, որ չենք կարող խառնվել այդ հակամարտությանը, եւ դպրոցի կոլեկտիվին ու ծնողներին կողմ դարձնել։ Դա արգելվում է եւ օրենքով, եւ բացի այդ էլ դրա բարոյական իրավունքը մենք չունենք։  Մանկավարժական կոլեկտիվը կոնկրետ անելիք ունի դպրոցում։ Մեզ բազմիցս այլ առիթներով հրահանգվել ու հանձնարարվել է  զերծ մնալ քաղաքական գործընթացներին ներգրավվելուց, զբաղվել մեր առաքելությամբ եւ մեր ղեկավարած կրթօջախները հեռու պահել կուսակցական կռիվներից։ Խնդրում ու ակնկալում ենք, որ դուք մեր անհանգստությունը բարձրաձայնելով տեղ հասցնեք ՀՀ վարչապետին եւ ԿԳ նախարարին։ Հուսանք համապատասխան միջամտություն կլինի, եւ մենք էլ կազատվենք ամենօրյա սպառնալիքներից»։  Հավելենք նաեւ, որ մեզ դիմած տնօրենները խնդրել են չհրապարակել իրենց անունները, քանի որ մարզում լարված մթնոլորտ է, եւ չի բացառվում, որ իրենց կազատեն աշխատանքից, ինչպես նաեւ հետապնդումների կենթարկեն։ Ի դեպ՝ հանրապետության տարբեր մարզերում գրեթե նույն վիճակն է, եւ այսօրինակ դեպքերի մասին արդեն հասցեական հրապարակումներ են եղել։ Վերադառնանք Արարատի մարզ։ Դպրոցների տնօրենները «ՉԻ»-ի հետ մասնավոր զրույցներում պատմեցին, որ սկզբում իրենց դիմել է Ալիկ Սարգսյանը՝ հորդորելով աշխատել իր ու ՀՀԿ-ի համար։ Երբ նրանց հանդիպման է կանչել մարզպետը՝ Արամայիս Գրիգորյանը, նույն պահանջով՝ աշխատել ՀՀԿ-ի ու իր եղբոր համար, նրան փոխանցել են, որ Սերգեյիչն արդեն իրենց ասել է, որ պետք է աշխատեն։ Արամայիս Գրիգորյանն էլ ձեռքը սեղանին է խփել ու հայտարարել, թե Ալիկին փոխանցեք, որ ես եմ այս մարզում ասում՝ ով ինչով է զբաղվելու։ Մարզում այսօր անհասկանալի վիճակ է ստեղծվել, որովհետեւ ռեյտինգային երկու թեկնածուներին էլ նույն վարչական ռեսուրսն է տրված, մարդկանց նույն ցուցակներն ու ձայն բերելու համար պահանջվող ատրիբուտիկան։ Կատաղի մրցակցության արդյունքում՝ մարզի ՀՀԿ-ական քաղաքական  ակտիվը հայտնվել է անելանելի իրավիճակում, քանի որ չգիտեն՝ ինչպես մերժել թեկնածուների պահանջը։ Ինչ վերաբերում է կոնկրետ դպրոցներին, ապա հետամուտ ենք լինելու, որպեսզի գործադիր մարմինը՝ վարչապետի համապատասխան հանձնարարականով, ի վերջո, գործի անցնի։ Տարիներ շարունակ ուսուցչական կոլեկտիվներն ու կրթօջախների ղեկավարները մսխվել են՝ դառնալով ընտրակեղծիքների շարժիչ մեքենայի առանցքը։ Վերջին սահմանադրական հանրաքվեի կեղծարարների շարքերում գերակշռում էին հենց մանկավարժները։ Սա իսկական ողբերգություն է։ Կրթության առաջին ու կարեւորագույն օղակում՝ դպրոցում պետք է սաղմնավորվի վաղվա քաղաքացին։ Մինչդեռ մենք այդ վաղվա քաղաքացուն հեշտությամբ հանձնում ենք քրեական հանցագործի բնութագիր ունեցող մեկին, որն էլ իր նմանությամբ սկսում է հունցել համապատասխան խմորը։ Այս թեմայի շրջանակներում չէինք կարող աննկատ թողնել ֆեյսբուքահայերից Եվա Թովմասյանի գրառումը. «2008-ին՝ Մարտի 1-ից հետո, հայոց լեզվի ու գրականության դասատուս՝ Վերդյան Շողերը, մտավ դասարան՝ ակնհայտ ոգեւորված, որ էդ «նառկաման միտինգիստներին» վերջապես ցրել են։ Հետո երկար վիճեցինք, ինչ ասես խոսեց ու ձեռքի հետ էլ ավելացրեց. «Յանի էդ Վանոն ի՞նչ գրող ա որ։ Ջան իմ գնդակ իմ գնդակը չի՞ դրա գրածը...»։ Մեր հայոց լեզվի ու գրականության դասատու Վերդյան Շողերը ՀՀԿ ցուցակի 112 համարն ա հիմա»։ Առայժմ՝ այսքանը։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am