Հիմնական ապակայունացնող գործոն է Ադրբեջանի ներկայիս կառավարող վարչակազմը

«Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է,որ Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համակարգերը գործարկելու որոշում կընդունի՝ կախված իրավիճակի զարգացումից: «Ես կարող եմ ձեզ ցույց տալ ալգորիթմը: Այդ զենքի գործառույթը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ում դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ների կիրառման որոշումը սերտորեն կապված կլինի իրավիճակի զարգացումից: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես զենք՝ երաշխավորված հարվածի համար, եթե նման անհրաժեշտություն լինի: Դա, առաջին հերթին, զսպող զենք է: Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների դիտարկում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որը պետք է յուրաքանչյուր տաք գլուխ սառեցնի որոշումների ընդունման ժամանակ»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը: Մասնավորապես հնարավոր սրացման մասով ՀՀ Պնախարարը նկատել է, որ Չեխովի հայտնի խոսքերը ոչ ոք չի կարող հերքել, թե երբ առաջին գործողությունում պատից հրացան կա կախված ապա դա երկրորդ գործողությունում անպայման կկրակի: Սակայն իրական վտանգը ըստ Վիգեն Սրագսյանի ոչ այնքան զենքի քանակի եւ տեսակների մեջ է, որքան դրանց կառավարման: Կայունությունն ու անվտանգությունը ցանկացած ռեգիոնում հնարավոր է ապահովել միայն իշխանության ժողովրդավարական ինստիտուտների միջոցով: “Ես կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հիմնական սպառնալիքը այն կառավարումն է, որը կա այսօրվա Ադրբեջանում: Այնտեղ իսպառ բացակայում են ժողովրդավարական այն ինստիտուտները որոնք անհրաժեշտ են դեմոկրատական երկրներում սպառազինությունների վերահսկման համար, իսկ այդ դեպքում արդեն անկարեւոր է, թե որքան զենք կա կամ ինչ տեսակի, այնտեղ”,- մասնավորապես ասել է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը նշել է, որ նման պետություններում հաճախ ներպետական եւ ներքաղաքական խնդիրները կարող են տհաճ զարգացումների բերել եւ զենքի հանդեպ վերահսկողությունը հայտնվի լրիվ այլ մարդկանց ձեռքում: Այս պայմաններում միշտ էլ սրացման վտանգ կա:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am