Նուշիկյան ասոցացիայի նախագահ, «Բուրմունք» խանութների սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը նեղսրտել է ՀՀԿ-ից։ Ինչպես հայտնի է մինչեւ վերջերս նա հայտարարում էր, որ առաջադրվելու է ռեյտինգային ցուցակով, սակայն պարզվեց, որ նա չի առաջադրվելու։ Այդ հարցում մեծ է եղել Գագիկ Բեգլարյանի դերակատարումը, ով Սերժ Սարգսյանի մոտ հետեւողականորեն լուրեր է տարածել, որ Նուշիկյանը Կենտրոնում էլեկտորատ չունի եւ անցած ընտրություններին վարչական ռեսուրսի միջոցով է պատգամավոր դարձել։ Իր հերթին Նուշիկյանն է որոշ շրջանակներում արտահայտվել, որ այնպես չէ, թե Բեգլարյանները հեղինակություն են վայելում, նրանց համար էլ նույն ռեսուրսն է կրառվելու։
Հիշեցնենք, որ այս ընտրություններին Կենտրոն համայնքում ՀՀԿ-ի ֆավորիտ թեկնածուն լինելու է Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը։ Իսկ Նուշիկյանը մեր տեղեկություններով կաջակցի ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին, որը Ծառուկյան դաշինքով առաջադրվելու է Կենտրոնից։
Ի դեպ, նախորդ ընտրություններին Զուրաբյանը ի հեճուկս Խաչատուր Սուքիասյանի հետ մտերմության, աջակցեց Նուշիկյանին, վերջինս երեւի թե պարտքն է վերադարձնում։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը