«Ո՛չ ժխտմանը». ամենամյա լուռ ակցիա հայերի մասնակցությամբ

Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, CSUN) ուսանողները լուռ նստացույց են արել «Ո՛չ ժխտմանը» ամենամյա լուռ բողոքի ակցիայի շրջանակում։ Այս մասին հայտնում է Sundial-ը։ Ուսանողների ձեռքերին եղել են պաստառներ՝ «Դաստիարակի՛ր, պաշտպանի՛ր, փոխի՛ր», «Չպատժված հանցանքը խրախուսված հանցանք է» գրություններով։ Հայ ուսանողների ասոցիացիան նման միջոցառումներ է անցկացնում տարիներ շարունակ՝ բարձրացնելու համար 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսանողների իրազեկվածությունը և նրանց ներգրավելու փոխհատուցման անհրաժեշտության արտահայտման հարցերին։ Համալսարանի հայ ուսանողների ասոցիացիայի նախագահ Քրիստին Դեշդեմիրյանի խոսքով՝ համալսարանն ունի Հայաստանից դուրս ամենամեծ թվով հայ ուսանողները։ «Համալսարանական ավանի 42 հազար մարդուց մոտ 8-10 տոկոսը ծագումով հայ է»,- ասել է նա։ «Սա մեր տարբերակն է՝ ցույց տալու, որ մենք այստեղ ենք, մենք հպարտ ենք, որ հայ ենք, և ահա սա է ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը»,- ասել է Դաշդեմիրյանը՝ հավելելով, որ կլոր տարին իրեն պայքարում են ճանաչման համար։ Ցուցարարներն իրենց բերանները կապել են «ժխտում» գրությամբ երիզակներով։ Նրանք կարծում են, որ լռությունն այս դեպքում ավելի զորեղ է։ «Երիզակը ներկայացնում է, թե ինչպես է մեզ վրա ավելի քան 100 տարիների ընթացքում ազդել լռությունը»,- ասել է ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Հովհաննիսյանը՝ նշելով, որ Թուրքիան թույլ չի տալիս ԱՄՆ-ին խոսել կամ օգտագործել «Ցեղասպանություն» բառը՝ իր ռազմաբազաների շնորհիվ։ Լուռ ակցիայից բացի՝ ուսանողները գտել են նաև իրենց մեսիջի տարածման այլ եղանակներ. #StainOfDenial, #ArmenianGenocide և #ourwoundsarestillopen հեշթեգներն ակտիվորեն շրջանառվում են սոցցանցերում։ «Եթե մենք կարողանանք դաստիարակել մարդկանց անցյալում տեղի ունեցածի հիման վրա, ապագայում նույն սխալները տեղ չեն գտնի»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենք ունեն լայն ներգրավվածության կարիք՝ անկախ ազգությունից։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Երեկ Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար. Օսկանյան #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին ասաց․ «Էս էիր ուզու՞մ»․ Արամ Սարգսյան (video) Արցախի ղեկավարությունը Եռաբլուրում է (video) Վաղը որ Պուտինը ասի՝ Սյունիքը Ադրբեջանինն է, Փաշինյանը կճանաչի՞․ Գեղամ Մանուկյան (video) Չարենցի փողոցում փլnւզում է տեղի ունեցել տներից մեկում․ 13 մարդ տարհանվել է Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ» Փաշինյանի խոսույթը պառակտող է․ իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ ՀՀ-ից Ի՞նչ կանի Ալիևը հայ ժողովրդի դեմ, որը չի անի Փաշինյանը (video) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»․ Վահե Հովհաննիսյան Ավագ հինգշաբթի. օրվա խորհուրդը Իրանում և տարածաշրջանում պատերազմի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը Այս պшտերազմը ցանկացած ելքի դեպքում փոխելու է ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Վարդան Ոսկանյան Գերվստահ եմ` Ադրբեջանի փոքրիկ խան Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է... Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է Գործ ունենք ոչ թե իրավական, այլ բռնատիրական պետության հետ․ Ռուբեն Մելիքյան Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» 10 տարի առաջ այս օրը Ապրիլյան 4-օրյա գործողություններն էին․ Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի․ «Փաստ» «Տաշած քարը» գետնին չմնաց. «Հրապարակ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի «ճշմարտություն». «Փաստ» Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել. «Հրապարակ» Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ» Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին. «Հրապարակ» Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ» 1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am