Երկուսից հրաժեշտ կտա Ճշմարիտյանը
Այսօր տպագիր մամուլը գրել էր,որ ՀՀԿ-ՀՅԴ երկարատեւ բանակցություններից հետո Դաշնակցությունն ի վերջո ստացել է այն, ինչ ցանկանում էր և ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի: Խոսքը արդարադատության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարության մասին է՝ առանց արտակարգ իրավիճակների: Սակայն մեր տեղեկություններով ,ի վերջո որոշում է կայացվել ,որ պաշտոնը կլքի ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը,այլ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այսինքն Դաշնակցությունը կստանա կրթության եւ գիտության, տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարի պորտֆելները:
