Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ տվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար թեկնածու գրանցելու փաստաթղթերում առկա անճշտությունները վերացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հարցը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ԿԸՀ անդամ, նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017թ. փետրվարի 16-ին ստացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակներում ներգրավված անձանց գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված ընտրական ցուցակում 23-րդ համար Վլադիմիր Առաքելյանի փաստաթղթերից բացակայում են վերջին 4 տարիներին ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գալստյանը:
Նա նաև հայտնեց, որ դաշինքի ցուցակում ընդգրկված Սամվել Միքայելյանի վերաբերյալ ընդհանրապես որևէ փաստաթուղթ ներկայացված չէ: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` համաձայն ընտրական օրենսգրքի` որոշում է կայացնում դաշինքին 48 ժամ հատկացնել նշված անճշտությունները վերացնելու համար: Եթե նշված ժամկետում անճշտությունները չեն վերացվում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է թեկնածուների գրանցումը»,- ընդգծեց Լաուրա Գալստյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը