Արփինեին «ձեռք չեն տա»
Hayeli.am-ի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կմնա իր պաշտոնում և կշարունակի աշխատել որպես արդարադատության նախարար: էկոնոմիկայի գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն իր պաշտոնը կզիջի ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: Հիշեցնենք, որ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ արդարադատության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարությունների ղեկավարները կազատվեն իրենց պաշտոններից` իրենց տեղը զիջելով ՀՅԴ-ական գործիչներին:
