«Անցկացվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, եւ դրանք ցույց են տալիս, որ «Ծառուկյան» դաշինքն այսօր առաջին տեղում է գտնվում:Երկու տարի առաջ քննադատել եմ Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի նախաձեռնած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, բայց իմ թիրախը առաջին նախագահն էր՝ ընտրություններ չէին եւ հնարավոր էին բախումներ: Այսօր այլ վիճակ է: «Ծառուկյան» դաշինքի համար շատ նպաստավոր պայմաններ է կոնկրետ ստանալ քվեները եւ ստանալով քվեները՝ ձեւավորել կոնկրետ մեծամասնություն, ինչով եւ տեղի կունենա այն բոլորի կողմից սպասված իշխանափոխությունը, որը նախորդ ճանապարհով ոչ մեկին չէր հաջողվում»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը
Գագիկ Ծառուկյանն այդպես էլ 10 տարվա ընթացքում պատգամավորի մանդատը չի ծառայեցրել օրենսդրական նախաձեռնություններին, նույնիսկ չի հասկացել, թե ինչ կուսակցություն էր ԲՀԿ-ն,նկատում են լրագրողները: «Ես համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքը այլընտրանք է լինելու Հանրապետական կուսակցությանը»,ասում է Զուրաբյանը:
Արարատ Զուրաբյանը վստահ է, որ Հանրապետականն այս անգամ չի կարողանալու տոկոսներ խփել. «Նախ նախադեպ չկա, որ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ձեւավորած լինի ինչ-որ ժամանակ, երկրորդը՝ անկախ այն ծավալներից ընտրակեղծարարության, անկախ միջոցներից, ճնշումներից, առավելագույն ձայների քանակը կազմում է մասնակիցների մոտավորապես 51-52 տոկոսը»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը