ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի կոչը՝ Եվրոպային

ԼՂՀ մարդու իրավուքների պաշտպանը կոչ է անում Եվրոպային աջակցել իր գրասենյակին մարդու իրավունքների պաշտպանության խթանման հարցում   Լեռնային Ղարաբաղի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձավ Բրյուսելում, Ստրասբուրգում և Վիեննայում փետրվարի 13-16-ը տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու հանդիպումներին: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը համակարգվում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի կողմից: Սա օտարերկրյա պաշտոնյայի կողմից ոչ պաշտոնական այցելություն էր եվրոպական մայրաքաղաք: Լեռնային Ղարաբաղի հարապետությունը իր միջազգայնորեն չճանաչված կարգավիճակի պատճառով չունի պաշտոնական հարաբերություններ եվրոպական դիվանագիտական մարմինների հետ: Ղարաբաղի օմբուդսմենի մանդատն է ծառայել որպես մարդու իրավունքների գործունեությունը հսկող դիտորդ, կազմել հաշվետվություն մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, ինչպես նաև դիտարկել բողոքներ և խորհրդարանին նոր օրենսդրության մշակման խորհրդատվություն տրամադրել: Անդրադառնալով իր այցի նպատակին՝ պրն. Մելիքյանը Բրյուսելի իր լսարանին ասաց. «Որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում, մենք պետք է զարգացնենք մեր կարողությունները, որի համար անհրաժեշտ են միջազգային կապեր և ներգրավվածություն»: Այցի ընթացքում օմբուդսմենը հնարավորություն ունեցավ աշխատանքային հարաբերություններ հաստատել մարդու իրավունքների մի շարք մասնագետների հետ: Այս հանդիպումների ընթացքում Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց 2016թ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների վերաբերյալ վերջին հաշվետվությունը: Ամփոփելով սահմռկեցուցիչ բացահայտումները՝ նա նշեց, որ այդ հարձակումների ընթացքում գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակչության 90%-ը խոշտանգվել, անդամահատվել կամ սպանվել է:   Նա նաև ավելացրեց, որ նմանատիպ գործողություններ խրախուսվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից և կոչ արեց միջազգային կազմակերպություններին հետաքննել և դատապարտել նման հանցագործությունները: ԼՂՀ օմբուդսմենը, զեկուցելով իր ներկայիս աշխատանքների մասին, հավաստեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի կողմից գերեվարված ադրբեջանական զինվորների իրավունքները հարգվում են: Մելիքյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում լայն կոնսենսուս կա, այն է՝ թույլ չտալ վրեժխնդրություն, որի հիմնավորումն է. «մեր ուժը մեր չափորոշիչների մեջ է»: Ռուբեն Մելիքյանը նաև մեկնաբանեց փետրվարի 8-ին ռուսական բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսից Ադրբեջանին արտահանձնումը: Վերջինս մեղադրվում էր Ղարաբաղ մեկնելու և Ղարաբաղի մասին գրելու ենթադրյալ հանցագործության մեջ: Ըստ Մելիքյանի, դրանից կարճ ժամանակ անց մարդիկ, ովքեր եղել էին Ղարաբաղում, սկսեցին էլեկտրոնային սպառնացող նամանկներ ստանալ, ոմանք էլ չեղարկեցին դեպի Ղարաբաղ իրենց ճամփորդական ծրագրերը: ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Դավիդյանն ասաց. «Եվրամիությունն իրականացնում է «ներգրավվածություն առանց ճանաչման» քաղաքականությունը, որը վերաբերվում է անկախ չճանաչված պետություններին, մասնավորապես Մերձդնեստրին (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Աբխազիային, Հյուսիսային Կիպրոսին: Նույնը պետք է իրականացնել նաև Ղարաբաղում: Ինչ խոսք, Ադրբեջանի ղեկավարությանը հեշտ չէ կառավարել, քանի որ այս երկիրն ունի նավթ ու գազ: Ղարաբաղը մեկուսացնելու Ադրբեջանի մոլուցքին սատարելը կմեծացնի հետագա պատերազմների և բարբարոսական գործողությունների հավանականությունն ու հաճախականությունը, որի հանդուրժումը կնշանակի դեմ գնալ եվրոպական արժեքներին»: Դավիդյանը շարունակեց խոսքը՝ ասելով. «Մենք մասնավորապես շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր oժանդակեցին պրն.  Մելիքյանի այցը և այս հանդիպումը կազմակերպելու հարցում: Հատուկ շնորհակալություն ԵԽ անդամ Ֆրանկ Էնգելին Եվրախորհրդարանում միջոցառումներ իրականացնելու համար»: ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական գործունեությունը: 1906թ-ին հիմնադրված այս կառույցը հանդիսանում է շահույթ չհետապնդող աշխարհում ամենամեծ հայկական կազմակերպությունը: ՀԲԸՄ Եվրոպան բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և խթանման, կրթության և մշակույթի, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդների վերապատրաստման բնագավառներում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am