Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով 3-րդ տեղը զբաղեցնող, ռեյտինգային ցուցակով թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Ազատ դեմոկրատների» թիմում հավաքվել են մեծ փորձառություն ունեցող մարդիկ:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը նշեց. «Մեր հարևան Իրանն ուզում է մեզ ավելի էժան գնով գազ վաճառել, բայց մենք չենք կարող գնել. ինքնուրույնություն չունենք: Մենք այսպես չենք կարող ունենալ լավ տնտեսություն ու դրական հեռանկարներ»:
Նրա համոզմամբ՝ Իշխանությունը պետք է առաջարկի այն, ինչի մասին քաղաքացին է մտածում, ինչն ուզում է տեսնել քաղաքացին: Համոզիչ ծրագրերն ավելի կարևոր են, քան գլխաքանակն ու մարդաքանակը:
«Եթե ասենք՝ եկե՛ք միանանք, որ ՀՀԿ-ին «քցենք», միշտ լինելու են այնպիսիք, ովքեր չեն միանալու: Եթե ասենք՝ եկե՛ք մի կողմ թողնենք տարաձայնությունները, ապա ընթացքում լինելու են այնպիսիք, ովքեր պառակտում են առաջացնելու»,- ասաց նա:
Նրա պնդմամբ՝ սա նոր խաղի կանոններով ընտրություն է:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը