Բնակչության թիվը պակասում է, իսկ ընտրողներինը՝ ավելանում

Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին, ընտրողների թիվը գնալով ավելանում է, այն էլ՝ երկրաչափական պրոգրեսիայով։ Փաստ, որը բավական մտահոգիչ է եւ չի տեղավորվում տարրական տրամաբանության շրջանակներում։ Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ներկայացնենք վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում ընտրողների եւ մշտական բնակչության թվի փոփոխության դինամիկան։ Եվ այսպես՝ այս խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացրել տեղեկանք՝ Հայաստանում ընտրողների քանակի վերաբերյալ։ Ըստ այդմ, 2016թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կա 2 մլն 564 հազար 334 ընտրող։ Միաժամանակ ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2016թ. տարեվերջին Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմել է 2 մլն 993 հազար 900 հոգի։ Ստացվում է՝ ՀՀ մշտական բնակչության թվի 85 տոկոսը կազմել են ընտրողները՝ 18 տարեկանից բարձր անձինք։ Սա, համաձայնեք, մեղմ ասած, նոնսենս է, քանի որ փորձագետների պնդմամբ՝ ընտրողների թիվը չի կարող գերազանցել բնակչության 60-65 տոկոսը։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ առկա բնակչության թիվն ավելի քիչ է, քան մշտական բնակիչների քանակը, ապա ընտրացուցակների ուռճացվածությունն ավելի ակնհայտ է դառնում։ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՀՀ առկա բնակչության թիվը եղել է 2 մլն 871 հազար 771 մարդ, եւ այս առումով կստացվի, որ ընտրողների թիվը կազմում է բնակչության 95.9 տոկոսը, հրաշալի ապացույց այն բանի, որ ընտրացուցակներն աներեւակայելի չափերի ուռճացված են։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am