«Էդ դիրքերը հաստատ մենք հետ կվերցնեինք… եթե…». լեյտենանտ Արմեն Գաբրիելյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի մասնակից, 23-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Գաբրիելյանն արդեն մի քանի օր է՝ պետպատվերի շրջանակներում բուժվում է Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում։ Նրան զինվորական հոսպիտալից են ուղեգրել այստեղ։ Եվ դեռ երկար պետք է բուժվի, քանզի խնդիրը բավականին բարդ է՝ հոդերի բորբոքում, որն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ «Եղնիկներում» ու Թալիշում դրսում կամ վրանների մեջ, խոնավ ու ցուրտ պայմաններում քնելու հետեւանքով։ Արմենը դասակի հրամանատար է, ապրիլյան պատերազմը հենց սկսվել է, իր ծառայության վայրից՝ «Եղնիկներից», անմիջապես տեղափոխվել է Թալիշ ու մասնակցել մարտական գործողություններին։ Նա, բացի իր մղած հերոսական պայքարից, այդ օրերին ակամա դարձավ մի հիշարժան լուսանկարի հերոս։ Նա «երեք սերունդ» վերնագրված այն հայտնի լուսանկարի երեք սերունդներից մեկն է՝ ամենաերիտասարդ սերունդը, բնականաբար։ Նրա հետ են նաեւ միջին եւ ավելի ավագ սերնդի երկու ծառայակիցներ եւս։ Բայց իրար հետ որեւէ արյունակցական կապ չունեն, պարզապես մի դիրքում են ծառայել, մտերմացել են ու լուսանկարվելու պահին էլ պատահաբար միասին են եղել։ Բուժվելուց հետո Արմենը պատրաստ է նորից անցնել ծառայության, բայց մի մտահոգություն ունի՝ հիվանդությունը կարող է ավելի խորանալ, հիմա պայքարում են, որ դեմն առնեն։ «Ես եղել եմ հակատանկային դասակի հրամանատար, համագործակցել ենք նաեւ հետախուզական վաշտի հետ։ Ինձ տվել են չորս դիրք, որոնք մենք կահավորել ենք հակատանկային ֆագոտի համար, որ հենց տանկ գար, խփեինք»,- պատմեց Արմենը, ում հետ զրուցեցինք այդ օրերից մնացած մի քանի կնճռոտ հարցերի շուրջ։ – Մենք նաեւ 800 հեկտար կորուստ ունեցանք։ Ըստ քեզ՝ հնարավո՞ր էր թույլ չտալ դա կամ գոնե հետո հետ վերցնել կորցրածը։ – Հնարավոր էր, հենց մարտի ընթացքում հնարավոր էր։ Ճիշտ է, շատ զոհեր եղան, բայց, իմ կարծիքով, պետք չէր էլ կանգնեցնել, որովհետեւ, միեւնույն է, Ադրբեջանն էլի սկսելու է, ոնց որ հիմա է սկսել։ Եթե խաղաղեցնող լիներ, ոչ մի մարտական գործողություն չէր իրականացնի դրանից հետո։ Դրա համար ավելի լավ կլիներ՝ հենց էդ ընթացքում, որ սկսել էինք, գնայինք։ Իսկ թե ինչի էդպես եղավ, որ մեզ կանգնեցրին… Էդ դիրքերը հաստատ մենք հետ կվերցնեինք, հաստատ բոլորս էլ պատրաստակամ էինք, իրենցն էլ հետը կարող էինք վերցնել, եթե մեզ թույլ տային»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am