Բացառիկ տեսանյութ. ինչպես է Երևանում տեղի ունեցել Nissan-ի և Honda-ի բախումը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream-ը, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։ Տեսանյութից պարզ երևում է, որ վթարի մեղավորը եղել է Nissan Teana-ի վարորդը, ով Ալեք Մանուկյան փողոցով՝ չթույլատրելի հատվածով փորձում է անցնել Սայաթ Նովա խաչմերուկը, ինչի պատճառով էլ ստեղծում է վթարային իրավիճակ, և տեղի է ունենում բախումը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում՝ Հանրային ռադիոընկերության դիմաց, բախվել էին Honda մակնիշի 35 DF 031 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 DF 393 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Honda-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, առաջ ընթացել և մխրճվել բելառուսական ավիաըներությանը պատկանող գրասենյակի մեջ՝ կոտրելով ապակե ցուցափեղկերը։ Վթարի հետևանքով Honda-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամաներ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվելու։ ՃՈ-ն պարզում էր վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am