«Ինչի՞ ակտրիսան վա՞տ մարդ ա, որ կարում ես շփվես…». Տիգրան Արզաքանցյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի թիվ 8 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածություն առաջադրած Տիգրան Արզաքանցյանը, որը տարվա մեծ մասը «դրսերում» է լինում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, պարզվում է՝ ուսանող է եւ Հայաստանից բացակայությունը հիմնավորել է ուսանողական փաստաթղթերով։ Բացակայությունն անձնագրայինում դիտել են իբրեւ գործուղում։ – Դուք հաճախ եք սիրում հայտարարել, թե շատ «ակտրիսաների» հետ եք շփվում, նրանք հնարավո՞ր է մասնակցություն ունենան Ձեր ընտրարշավին՝ իբրեւ նոր մշակույթի բաղկացուցիչ մաս։ – Լսա, ուրեմն եթե մարդ էս կյանքում ապրում ա, ստեղծում ա, դրա հետ մեկտեղ ինքը կարում ա շփվի աշխարհի տարբեր մարդկանց հետ, կարում ա իրա շրջապատը մեծ պահա, ինչի ակտրիսան վա՞տ մարդ ա, որ կարում ես շփվես, տաղանդավոր մարդկանց հետ շփվելը վա՞տ բան ա, ես համ բիզնեսմենների հետ եմ շփվում, համ ակտրիսաների, համ արտիստների, որ մարդիկ չեն շփվում դրանց հետ, մենակ տելեվիզորով են տենում, ես ի՞նչ անեմ։ Թո՛ղ սաղ էլ մի քիչ օպերա բեմադրություններ նայեն, սիմֆոնիա երաժշտություն մի քիչ լսեն, զարգանան, իրանք ոչ թե ուրիշների հաջողությունից ընգնեն ինչերի մեջ, թող իրանք իրանց մեջ առաջընթաց ունենան, որ հաջողության հասնեն։ Մարդիկ ինչ ցանեն, էն էլ կհնձեն։ Ես պտի գործով ցույց տամ, գործով պտի բարելավեմ մեր ընտրողների կյանքը՝ ինչով կարող եմ։ Հասկանո՞ւմ ես, սոցիալական էսքան մեծ խնդիրներ կան, մեծ պակաս կա, ինչ-որ բանով մարդկանց մատից փուշը պտի հանենք, թե չէ… Աշխատատեղերի մեծ պակաս ունենք, բացի Երեւանից, էսօր ո՞ր մարզերն են ծփում աշխատատեղերով, առավել եւս՝ Գեղարքունիքի մարզը, դաժան ա, չէ՞, տխուր ա շատ։ – Մարզի մեծ մասը խոպան է գնացել, դժվար չի՞ լինելու խոստումներով քվե ստանալ, չէ՞ որ այդ վիճակն իշխանության գործունեության արդյունքն է։ – Ընենց եմ անելու, որ սաղ խոպանից գան, էդ խոպանն իրանց դռան դեմը լինի։ Ընենց չի, որ բոլոր երկրներում կյանքը ծփում ա էս ճգնաժամի վիճակում, Հայաստանն էլ սենց շաատ աղքատ վիճակի մեջ ա։ Հայաստանը որ էսքան կարում ա ապրելակերպը դզի, էս ճգնաժամի մեջ էսօրվա բալանսում իր տեղը պահի էս շրջափակման մեջ ու խաղաղ պայմաններ ստեղծի, էդի մեծ բան ա։ Էդ մեր նախագահի շնորհքն ա, մեր կուսակցության շնորհքն ա, հասկանո՞ւմ եք, էսօր կառավարությունը մեծ աշխատանք ա անում, երկրի նախագահը մեծ ջանք ա խնայում, որ էս վիճակում կարում են բանակը հզոր պահեն, սոցիալական վիճակը կայուն պահեն, շատ դժվար ա, ըտենց բան չկա։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am