Ոստիկանությունը երեկ հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները, սակայն դեռ չի հրապարակել ընտրողների թիվը: Վերջին անգամ 2015թ. Սահմանադրական հանրաքվեից առաջ է հրապարակվել ընտրողների թիվը և այն մոտ 1 մլն 550 հազար էր: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ոստիկանությունն այդ թիվը պետք է հրապարակի մարտի 3-ին:
Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, թե մինչև օրենքի սահմանված ժամկետի շրջանակներում այն չհրապարակվի, չի կարող պատասխանել հարցին, թե այս անգամ որքան ընտրող կա այդ ցուցակում:
Թերթի տեղեկություններով՝ այն կրկին լինելու է 1,5 միլիոնի շրջանակներում, պարզապես իշխանություններն այս անգամ որոշել են ընտրությունների մասնակցության թիվը որոշակի չափով նվազեցնել, որ այն արտացոլի նաև այս ընթացքում եղած արտագաղթի պատկերը: Բացի այդ, ներդրումով էլեկտրոնային քվեարկության մեխանիզմների և ընտրողների ցուցակների հրապարակման արդյունքում դժվար կլինի լայնածավալ ընտրակեղծիքի դիմել և մասնակցության մեծ քանակ ցույց տալ:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը