Գերմանիայի նախկին դեսպանն «արդար և շատ ժողովրդավարական» է գնահատել Արցախի հանրաքվեն

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե»:  ԼՂ սահմանադրական հանրաքվեն  այսպես է գնահատել  Հայաստանում Գերմանիայի  նախկին դեսպան Ռայներ  Մորելը, որը անհատական  դիտորդ է եղել Արցախի  հանրաքվեի ընթացքում։ «Ես դա արել եմ մեծ հաճույքով։  Երեկ, երբ ճամփորդում էինք, մենք տեսանք շատ ընտրատեղամասեր։  Իմ կարծիքով՝ դա եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե։ Իհարկե, միշտ տեսնում ես այն,  ինչ տեսնում ես  տվյալ տեղում, չես տեսնում այն, ինչ տեղի է ունենում այլուր, բայց քո տեսածից շատ խորը տպավորություն ես  ստանում  ու կարող ես դրանից  եզրակացություններ անել։  Այն, որ մարդիկ ուզում են վերցնել  իրենց իրավունքները իրենց ձեռքը, քվեարկելու իրավունք ունեն ու գնում են քվեարկելու, դա շատ ոգևորիչ է»,-ասել է Մորելը։ Հարցին, որ Ադրբեջանի  ԱԳՆ-ն հայտարարել է,  թե բոլոր միջազգային  դիտորդական  առաքելությունների  անդամները  Ադրբեջանի «սև ցուցակում» կհայտնվեն, Մորելը հակադարձել է. «Դա ինձ բոլորովին չի  անհանգստացնում։  Կարծում եմ՝ շատ տարօրինակ է, որ նման ցուցակ գոյություն ունի։  Մենք բոլորս այս աշխարհում գործում ենք  որոշակի գծով, այն է՝ մենք փնտրում ենք ժողովրդավարություն, ու երբ տեսնում ենք  ժողովրդավարությունը, մենք դրանով ուրախ ենք  ու աջակցում ենք այն։  Կարծում եմ,  որ ժողովրդավարության  տարածման առումով  «սև ցուցակը» օգտակար չէ»։ Արցախում հանրաքվեի  դրված  Սահմանադրությունում հիմնական փոփոխությունը  վերաբերում էր կառավարման համակարգը կիսանախագահականից  նախագահական անցում կատարելուն»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am