Disney-ի շահույթը 86%-ով աճել է
The Walt Disney մեդիակորպորացիայի Studio Entertainment ստորաբաժանման օպերացիոն շահույթը, համաձայն ընկերության հաշվետվության, ավելացել է 86 տոկոսով՝ հասնելով 1 մլրդ դոլարի՝ շնորհիվ «Աստղային պատերազմների» 7-րդ մասի թողարկման։ Այս մասին փոխանցում է RNS-ը։ Նշվում է, որ ստորաբաժանման եկամուտն ավելացել է 46 տոկոսով՝ հասնելով 2.7 մլն դոլարի։ «Շնորհիվ «Աստղային պատերազմների» ֆենոմենալ ցուցանիշների՝ մենք ստացել ենք մեր ընկերության պատմության մեջ ռեկորդային եռամսյակային շահույթ»,- ասել է կոնգլոմերատի նախագահ և գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը։ «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» ֆիլմը հանրությանն էր ներկայացվել դեկտեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ ընկերության զուտ շահույթը եռամսյակում, որն ավարտվել է հունվարի 2-ին, կազմել է 2.88 մլրդ դոլար, ինչը 32 տոկոսով ավելի էր չորրորդ եռամսյակի համեմատ։ Walt Disney-ի ընդհանուր եկամուտն առաջին եռամսյակում կազմել է 15.2 մլրդ դոլար (աճը՝ 14 տոկոս)։
