Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել

Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցն անդրադառնում է նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին: Հայաստան և Ադրբեջան. համեմատություն Ըստ զեկույցի՝ 2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 75% ավելի շատ զենք ու զինամթերք: Ընդ որում՝ Հայաստանի համեմատ Ադրբեջանը ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն: Հայաստանի դեպքում ամենաշատն աչքի ընկած զենքի գնումը փոքրաթիվ 280 կմ հեռահարություն ունեցող Իսկանդերների ձեռքբերումն էր: Այս հրթիռները կարող են հարվածել Ադրբեջանի տարածքում գտնվող համարյա ցանկացած կետի: Այնուհետև զեկույցը նշում է, որ Ադրբեջանը ներկրել է զենքերի ավելի լայն շարք, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, հակաբալիստիկ հրթիռային համակարգեր և մարտական ավիացիա: Զեկույցում Ռուսաստանը նշվում է որպես զենքի կարևոր մատակարար երկու կողմերի համար էլ: Ռուսաստան և Ադրբեջան Ըստ Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի՝ 2012-16 թթ. ընթացքում Ռուսաստանը զենք է վաճառել 50 երկրների և Ուկրաինայի ապստամբ ուժերին: Ռուսաստանին է բաժին ընկնում համաշխարհային զենքի արտահանման 23 տոկոսը: Ընդ որում խոշոր գնորդների ցանկը հետևյալն է՝ axy Այլ կերպ ասած, Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է եզրակացնել, որ եթե Մոսկվան 2011-2016 թթ. ընթացքում համաշարհային զենքի արտահանման 23% է մատակարարել, իսկ Բաքվի մասնաբաժինը 4% է եղել, ապա ՌԴ-ն կոպիտ հաշվարկով նշված ժամանակահատվածում Ադրբեջանին մատակարարել է ողջ աշխարհում վաճառված սպառազինության մոտ մեկ տոկոսը: Զենք ու զինամթերքի նմանօրինակ խոշոր ներմուծումները Ադրբեջանի պես փոքր երկրի դեպքում իսկապես բարձր ցուցանիշ են: Ավելին, եթե Հայաստանը գնել է ընդհանուր առմամբ Ադրբեջանից 20 անգամ ավելի պակաս զենք, ու եթե անգամ ենթադրենք, որ ՀՀ գնած ողջ զենքը Ռուսաստանից է ներմուծվում (ինչն իհարկե իրականությանը չի համապատասխանում), ապա կստացվի, որ Հայաստանի մասնաբաժինը ռուսական զենք ու զինամթերքի արտահանումների մեջ կազմում է 0,2 տոկոսը, ինչը Ադրբեջանի 4 տոկոսի համեմատ պարզապես չնչին թիվ է: «Ստրատեգիական դաշակիցներ» Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցը հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական «ստրատեգիական դաշնակցության» առասպելին: Ուշագրավ է, որ վերոհիշյալ զեկույցի հրապարակման օրը՝ փետրվարի 20-ին ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը հրապարակել էր հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մանրամասն հարցազրույց ՀՀ արտգործնախարար ն.գ. Էդվարդ Նալբանդյանի հետ: Հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը ասել էր. «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում (այդ թվում և՛ Հայաստանի հետ համագործակցությամբ, և՛ որպես Մինսկի խմբի համանախագահ) տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար»: Սակայն, նմանօրինակ հայտարարություններ հայկական կողմը հազվադեպ է անում… Երևի թե կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել, թե քանի անգամ են ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը նմանօրինակ հայտարարություններ կատարել, նույնիսկ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո: Ավելին, Էդվարդ Նալբանդյանի վերոհիշյալ պատասխանը կարծես հատուկ այնպես ձևակերպված լինի, որ նախադասության մեջ Ադրբեջանը լինի ենթական, այլ ոչ թե Ռուսաստանը: Այլ կերպ ասած, շեշտը դրվում է նրա վրա, որ Հայաստանին դուր չի գալիս այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում և ոչ թե այն, որ ՌԴ-ն է այն վաճառում: Այնուհետև իր խոսքում գրեթե անմիջապես ՀՀ արտգործնախարարը սկսում է գովել ՌԴ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու ուղղությամբ: Արդ, հերթական անգամ հարց է առաջանում․ արդյո՞ք այդ ջանքերը գոնե մի քանի տոկոսով չեզոքացնում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի վնասը: Աննա Փամբուխչյան «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am