«Ժամանակ». Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. ինչ կլինի 2018-ից հետո

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեդիամաքսին» տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով 2018 թվականին վարչապետության ցենզին համապատասխանելու վերաբերյալ հարցին՝ հայտարարել է, թե կարծում է, որ 2018-ին բավարարած կլինի վարչապետի թեկնածու լինելու պահանջներին: Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի պարագայում կա Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդիր, որի պատճառով նա չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Վարչապետի պաշտոնի համար այդ պահանջը դեռեւս չի գործում, եւ Կարապետյանը կարող է լինել վարչապետ 2017-ի խորհրդարանական ընտրության արդյունքում: Սակայն 2018-ի ապրիլից հետո այդ պահանջը պարտադիր է նաեւ վարչապետի թեկնածուի համար: Իսկ 2018-ի ապրիլին կառավարությունը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո պետք է ձեւավորվի նոր կառավարություն: Կարեն Կարապետյանը փաստորեն առաջին անգամ բավական հստակ հայտարարում է 2018-ից հետո վարչապետ լինելու կամ մնալու իր հավակնության մասին: Բանն այն է, որ մինչ այս նա փորձում էր շրջանցել այդ հարցերը, ինչպես եւ ամբողջ իշխանական համակարգը: Սակայն այժմ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ իր կարծիքով՝ կբավարարի 2018-ի վարչապետի պահանջին: Այսինքն՝ սա գործնականում հայտ չէ, սակայն ըստ էության հայտարարություն է այն մասին, որ առնվազն սահմանադրական կամ օրենսդրական արգելքը վարչապետի պաշտոնի ճանապարհին նա հայտարարում է 2018-ի համար հանված, այսպես ասած՝ անվավեր: Այսինքն՝ Կարեն Կարապետյանը արդեն իսկ հայտարարում է, որ այդ արգելքը չի կարող դրվել իր դեմ որպես փաստարկ: Այս հայտարարությունն, անկասկած, ուղղված է ավելի շուտ իշխանությանը, քան հասարակությանը, քանի որ Կարեն Կարապետյանի համար գլխավոր խնդիրը վարչապետության հարցում մինչեւ հասարակությանը հասնելը՝ հենց իշխանության մեջ է, ավելի շուտ՝ Սերժ Սարգսյանի, առաջին հերթին: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը պետք է փնտրի երեւի թե այլ փաստարկներ, թե ինչու չպետք է առաջադրի Կարեն Կարապետյանին 2018 թվականին: Այն, որ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների շեմին փաստորեն բավական որոշակիացնում է 2018-ի համար առնվազն պայքարելու իր մտադրությունը՝ վկայում է, որ նա ստացել է դրա հետ կապված մտահոգիչ ազդակներ եւ փորձում է կանխարգելել դրանք: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ անկախ, իհարկե, այն հանգամանքից, որ դա անկասկած Սերժ Սարգսյանի ելույթից ավելի վաղ արված հարցազրույց էր, այնուհանդերձ՝ ստացվեց այդ ելույթին տրված պատասխան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am