«Ժամանակ» թերթը գրում է. ««Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը Անդրանիկ Թևանյանի հետ ունեցած վերջին հակասությունից հետո կուսակցության գրասենյակ չի գնում։
Մեր տեղեկություններով՝ Թևանյանը արգելել է Օսկանյանի որդու ձերբակալության թեմայով մեծ աղմուկ բարձրացնել, ինչի պատճառով նախկին ԱԳ նախարարի վրդովմունքն էլ ավելի է խորացել։
Ըստ մեր աղբյուրի, սակայն, Անդրանիկ Թևանյանի և Վարդան Օսկանյանի վեճը այլ արմատ ունի։ Օսկանյանը վերջերս մեծ գումար է խոստացել դրսից բերել, ինչը նրան չի հաջողվել, որից հետո Սամվել Բաբայանը նրան զրկել է դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից։
Անդրանիկ Թևանյանն էլ, ինչպես հայտնի է, դեռ 2005թ. Սամվել Բաբայանի կողմից հիմնադրված «Դաշինք» կուսակցության խոսնակն էր, իսկ այժմ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում հանդես է գալիս որպես Սամվել Բաբայանի ներկայացուցիչ։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը