«Հրապարակ». ԲՀԿ-ականները ցայտնոտի մեջ են. Իշխան Զաքարյանի նոու-հաուն ոմանց ինֆարկտի է հասցնելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը, մնացածները չգիտեն՝ իրենք կա՞ն ցուցակում եւ որ հորիզոնականում են։ Սա շտաբի պետ Իշխան Զաքարյանի նոու-հաուն է, որը չի բացատրվել նրա կողմից։ Անգամ հումոր են անում, թե ԲՀԿ ակտիվը մինչեւ ընտրությունները կարող է նոսրանալ՝ ոմանք ինֆարկտ կստանան եւ կլքեն ցուցակը։ Ոմանք էլ տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը, անգամ դիմում են լրագրողների օգնությանը։ Բոլորն սպասում են փետրվարի 26-ին, երբ կլրանա թեկնածուների գրանցման ժամկետը, եւ ցուցակները պաշտոնապես կհրապարակվեն։ Մեզ հաջողվեց պարզել «Ծառուկյան դաշինքի» երկրորդ տասնյակը։ Պարզեցինք նաեւ Երեւանի 4 ընտրատարածքների եւ մի քանի մարզերի ռեյտինգային թեկնածուների անունները։ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ տարածքում, որտեղ տիտանների կռիվ է սպասվում՝ Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ի ֆավորիտը Հարություն Ղարագյոզյանն է՝ Կարամելի Հարութը, Հակոբ Նազարյանը, ԲՀԿ Մալաթիայի կառույցի նախկին գեներալ Արսեն Ֆիդանյանը եւ այլք։ Ի դեպ, խոսվում էր, որ Նաիրա Զոհրաբյանն էլ է այս տարածքում առաջադրվելու, սակայն մեր աղբյուրները հայտնեցին, որ նրան Ծառուկյանը խնայել է՝ ռեյտինգայինով չի առաջադրվի։ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքում էլ առաջադրել են նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանին, որին Նաիրա Զոհրաբյանը հեռացրել էր ԲՀԿ-ից։ Կենտրոն համայնքում դաշինքի ֆավորիտները նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն ու ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանն են, կառաջադրվեն նաեւ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Ռաֆայել Այվազյանը, Սամվել Ալեքսանյանը («Լֆիկը չէ»,- կատակեց մեր աղբյուրը) եւ Վաչագան Գրիգորյանը։ Արաբկիրի նախկին ու ներկա պատգամավորներ Զոհրաբ Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ուրիխանյանը, ոմն Արտավազդ Անդրեասյան էլ կառաջադրվեն Արաբկիր համայնքում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am