Դիլիջանի զորամասերից մեկից անհետացած զինծառայողը հայտնաբերվել է
Դիլիջանի զորամասերից մեկից անհետացած զինծառայողը հայտնաբերվել է:
Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զորամասի հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-որոնողափնտրողական աշխատանքների արդյունքում զորամասը ինքնակամ լքած, 1996 թ. ծնված զինծառայող Ազիզ Քյարամի Բաքոյանը հայտանբերվել է զորամասից դուրս` իր բնակավայրի մերձակայքում»,- հայտնել է Հովհաննիսյանը: