Հանրաքվեն ու պատերազմի վտանգը

Լեռնային Ղարաբաղում այսօր սահմանադրական հանրաքվե է ընթանում, որով նախագահի ինստիտուտի ամրապնդում է նախատեսվում: Ի տարբերություն Սահմանադրությամբ խորհրդարանական-վարչապետական համակարգ ընտրած Հայաստանի՝ Արցախում նախագծով ենթադրվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Հանրաքվեն միջազգային հանրությունը չի ճանաչում: Սակայն հանրաքվեն ընթանում է Արցախի համար օգտակար նրբերանգներով: Սահմանադրական հանրաքվեի ընթացքում Արցախում դիտորդական առաքելություն են իրականացնում Լատվիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Բելգիայի պատվիրակությունների անդամները, որոնց կազմում են իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ: Արցախում դիտորդական առաքելություն է իրականացնում ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, Կալիֆորնիա նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինը և Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին ՄակԴոնալդը։ ԼՂՀ-ում են նաև ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսն և կիպրոսական Համերաշխության շարժում քաղաքական կուսակցության գլխավոր գրասենյակի տնօրեն Յանիս Սելինոպուլոսը։ ԼՂՀ իշխանությունները նոր սահմանադրության նախագիծը համարում են ժողովրդավարական արժեքների ամրապնդման և պետականության հետագա զարգացման ճանապարհին կարևոր քայլ: Արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից էական է: Արցախի համար սա կարևոր հանգրվան է` բարդություններով. լարված սահմաններ, դիվերսիաներ, փակուղային իրավիճակ բանակցություններում, սակայն` Արցախի ինքնորոշման ու միջազգային ճանաչման ճանապարհին կարևոր գործընթացներ... Ռուսաստանը չի կարծում, որ ԼՂ-ի հարցի կարգավորման վրա կարող է ազդել այնտեղ անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն, օրերս այս մասին հայտարարեցին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնից: «Մենք չենք ճանաչում ԼՂ-ն՝ որպես անկախ պետություն: Ելնում ենք այն բանից, որ նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ Մինսկի գործընթացի շրջանակում: Ընդ որում, մենք չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ելքը կարող է կախված լինել նշված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից: Ավելի վաղ հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին, ապա համատեղ հանդիպումներ էին անցկացրել անցյալ շաբաթ Մյունխենում: Միջնորդները տարածաշրջան կայցելեն մարտին։ Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի և պատերազմը տարբերակ չէ, ու կոչ արել կողմերին զսպվածություն ցուցաբերել, բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ «Համանախագահները կողմերին կոչ արեցին խստորեն հետևել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերին, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքեր։ Համանախագահները հիշեցրեցին 2011թ. Դովիլում իրենց նախագահների համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն ավելի շատ տառապանք և ավերածություն կբերի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից։ Համանախագահները կողմերին ներկայացրեցին իրենց տեսակետը այն քայլերի շուրջ, որոնք պետք է կատարվեն 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումների իրականացման համար՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը», - ասված է հայտարարությունում: Միջնորդները հայտնում են, որ արտգործնախարարների հետ հանդիպմանը ընդգծել են ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու և երկարատև կարգավորման հասնելու համար համապարփակ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը: Համանախագահներն ընդունել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս ադրբեջանցի զինծառայողի դին Ադրբեջանին վերադարձնելը մարդասիրական քայլ է։ Հայտարարությունում անդրադարձ եղավ նաև ԼՂ-ում սահմանադրական հանրաքվեին․«Համանախագահները տեղյակ են, որ ԼՂ-ում փետրվարի 20-ին անցկացվելու է այսպես կոչված սահմանադրական հանրաքվե։ Նկատի ունենալով հանդերձ, որ ԼՂ-ի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգի կիրառումը դիտարկում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ոչ մի երկիր, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չի ճանաչում ԼՂ-ն որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները որպես ԼՂ-ի իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք։ Համանախագահները նաև ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ԼՂ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»: Պաշտոնական Երևանը արձագանքեց համանախագահների հայտարարությանը: «Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ սահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է»,- թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։ Զրուցակիցները շեշտեցին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: Մյունխենում, որտեղ կայացավ անվտանգության ամենամյա միջազգային համաժողովը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին: Փետրվարի 16-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Քննարկվել են ԱԳ նախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։ Ղարաբաղյան բանակցությունները փակուղում են: Պաշտոնական Երևանը, թերևս ստեղծված իրավիճակում բանակցությունների վերսկսումը կկապի որոշ պայմանների հետ: Դրանցից հիմնականը ապրիլյան քառօրյայից հետո Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելն է: Սրա շուրջ պաշտոնական Երևանը կհամաձայնի հանդիպել, բանակցել: Սակայն Բաքուն այդ առաջարկները մերժում է: Նման իրավիճակում պարզ է, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում լարվածությունն առաջիկայում կպահպանվի, և չի կարելի բացառել ապրիլյան իրադարձությունների կրկնությունը, ինչի մասին շատերն են խոսում: Նոր սրացումներ կլինեն, դիվերսիոն գործողությունները կշարունակվեն, իսկ դրան զուգահեռ բանակցությունների շարունակականությունն ապահովելը ավելի ու ավելի բարդ է դառնում: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am