Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասաց, որ պատգամավորներ ունենք, որ կոճակի տեղը չգիտեն:«Խորհրդարանն անորակի տանելու շքերթն ավելի է խորացել, քաղաքականությունը դարձել է մեյմունություն: Մորեխի նման թռչում են տեղից տեղ, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա»,- նշեց ՀԱԿ քարտուղարը:
Խոսելով նախընտրական դաշինքների և քաղաքական ուժերի տված բազմաթիվ խոստումների և ծրագրերի մասին՝ պարոն Մանուկյանը նշեց, թե պատգամավորները իշխանությունից ընդդիմություն են վազում, ընդդիմությունից՝ իշխանություն, հետո գալիս են, կոալիցիա են մտնում:
«Ասում են, թող ասեն, ժողովուրդը չի՞ տեսնում էդ ասողները ինչ տներ են սարքել, ինչ բիզնեսներ ունեն, 6 ամիս առաջ ինչ էին ասել ու հիմա ինչ են ասում: Բա որ ասում եմ մորեխի հոգեբանությամբ, մորեխի տրամաբանությամբ քաղաքական ուժից ուժ են թռնում՝ իշխանությունից թռնում են ընդդիմություն, ընդդիմությունից թռնում են իշխանություն, հետո խաղում են ընդդիմություն, գալիս մտնում են կոալիցիա: Ո՞վ չգիտի սրա մասին: Բայց մեր վիճակն այնքան վիճակ չի, որ ես չեմ ուզի շրջվեմ ու ամբողջ ճշմարտությունները ասեմ, որովհետեւ եթե ես խոսեմ ներքին այն գաղջի մասին, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, այն մայմունության, ես կկորցնեմ այն ամենը, ինչի մասին խոսեցի»,- ասաց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը