Տիգրան Պասկեւիչյան. Ազգ-բանակը՝ պետության գերեզման

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ պետք էր ամոթն ու հպարտությունը մատուցել հասարակությանը մեկ փաթեթով, առաջ եկավ «ազգ-բանակի» գաղափարը, որն ամոթի ուշացած արդարացումն էր եւ հպարտության կառուցվածքային մարմնացումը. թե իբր, գիտե՞ք, վրիպել էինք ու ազգը՝ բանակ, բանակն ազգ դարձնելու պահը բաց թողել։ Ասածիս ճշմարտացիությանը մի գրամ չեմ կասկածում, հատկապես որ հաստատումը հիմա հանդիպում է փողոցային ամեն վահանակի վրա՝ «կոչված եւ զորակոչված» պաստառներով. իբր թե Սիրուշ տոտան, ասենք, պաղպաղակ է ծախում ոչ թե էրեխեքին ու թոռներին պահելու համար, այլ որպեսզի արդարացնի տարիքի ու սեռի բերումով զորակոչված չլինելը։ Մնացածդ (կամ՝ մնացածս) աջ դարձ, քայլով մարշ։ Անհրաժեշտությունը եթե լիներ, ազգ-բանակը պետք է ձեւավորվեր հենց պատերազմի ժամանակ՝ «գեղ կանգնի - գերան կոտրի» ժողովրդական իմաստնությամբ, եւ այսօր օսլայած օձիքները գոնե պետք է մի քանի նմուշ ունենային՝ չուզողների աչքը մտցնելու համար։ Պիտի ասեին՝ սահմանամերձ, օրինակ՝ Վազաշենի ազգը բանակ է, а вы, сволочи, гуляете по пабам и ресторанам։ (Չգիտեմ՝ ինչու էս մասը ռուսերեն ստացվեց, կներեք։) Նախադեպը չկա։ Սահմանամերձ գյուղացիները խոպա՞ն գնան, թե՝ ազգ-բանակ դառնան։ Ո՞ր դեպքում կկարողանան երեխանցը շոր ու տետրակ առնել, սովորելու տալ ու բարձրագույնի հասցնել։ Համ էլ խոպան գնալն ուրիշ աշխարհ տեսնելու շանս է, իսկ ազգ-բանակում ՝ կոչված ու զորակոչված, թուրքի մառախուղից բացի բան չեն տեսնելու։ Մառախուղն էլ մի նենց բան չէ, որ ասես՝ թուրքինը չի, մերն ա։ Եւ հիմա օսլայած օձիքներն աննախադեպ պրոյեկտ են ուզում իրականացնել՝ մոտավորապես մորմոնների պես, որ անունները հավաքում ու մկրտում են՝ մեռած ես, թե ողջ՝ ինչ տարբերություն։ Ասել է թե՝ դուք կյանք չունեք, դուք մկրտված եք պատերազմով, եւ եթե պատերազմ էլ չկա, երանի նրան, ով առանց տեսնելու կհավատա։ Մառախուղը՝ ձեզ օրինակ։ Բայց վտանգավորը սա չէ կամ միայն սա չէ։ Վտանգավորն ազգը պետության դեմ հանելն է՝ ղաչաղի ինստիտուցիոնալիզացիան։ Երբ բանակը՝ պետության կարեւոր մի բաղադրիչը, նույնացվում է ազգի հետ, պետությունը դառնում է ոչինչ։ Ով բանակում ծառայել է, կհասկանա ասածս։ Այնտեղ քննարկում չկա, խոսք ու զրույց չկա, միայն հրամաններ են։ Ավելի արդար չէ՞ր լինի պետությունը հայտարարել բռնապետություն, նախագահին՝ միապետ (մարշա՜լ, գեներալիսիմո՜ւս), փակել սահմանները, վերացնել մամուլը, հարյուր քաղբանտարկյալի փոխարեն ունենալ հազարը կամ տասը հազարը։ Ավելի անկեղծ կլիներ, բայց դա պատասխանատվություն է։ Պետք է ունենալ անքննելի հրամանի մթնոլորտ՝ չունենալով հրաման տվող ու տրված հրամանի պատասխանը տվող։ Օսլայած օձիքները պատասխանատվություն չեն ուզում վերցնել։ Ազգ-բանակով նրանք պատասխանատվությունը ցրում են բոլորիս վրա։ Կհաղթենք՝ փառք։ Կարեւոր չէ՝ ինչպե՞ս, ի՞նչ գնով, նաեւ՝ ինչո՞ւ, երբ արդեն հաղթել ենք։ Կպարտվենք՝ կվերանանք բոլորով ու վերջապես։ Ու ոչ ոք թող չասի, թե ինքը գիտեր գլխներիս գալիքը։ Մենք ազգ-բանակ ենք։ Աջ դարձ, քայլով մարշ։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am