ՀՀ առողջապահության նախարարությունը կեղծ դեղեր է հայտնաբերել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը հայտնեց, որ արձանագրվել և փորձաքննության են ուղարկվել Հայաստանում օրինական ներմուծված և գրանցված լինելու առումով կասկած հարուցող մի շարք դեղեր:
Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գր դեղերը: Պրեստան սը ճնշումը կարգավորող, իսկ Ցեֆտրիաքսոն-Աստերիան հակաբիոտիկ է:
«Երկու դեղն էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։ Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ N30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նշից»,- նշեց նա:
ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանի խոսքով էլ` համապատասխան մարմինը կպարզի, թե դեղատները այդ դեղերը որտեղից են ձեռք բերել: «Քննությունը կպարզի մանրամասները»,-հավելեց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը