Ադրբեջանը սադրիչ գործողությունների է դիմել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից ևշարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
