Ո՞րտեղից գումար կգտնի Աշոտ Աղաբաբյանը
«Գաղտնիք չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկացել է, և շատ լուրջ պարտքեր են հավաքվել: Այս պահին մենք «առողջացման» ծրագիր ենք մշակում, որ կարողանանք այդ պարտքերը փակել:Անգամ քաղաքապետարանին ենք պարտք ու թաքցնելու բան չկա: Հայտնի բաներ են...»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը: Նշենք , որ Երևանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՝անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» սնանկացման կառավարչին՝ պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը: Աղաբաբյանը հայտնեց, որ իրենք պարտադիր վճարելու են բոլոր պարտքերը և չվճարված հաշիվներ չեն մնալու: «Ինչ միջոցներով ենք պատրաստվում վճարել այդ պարտքերը՝ դեռ չեմ կարող ասել: Ժամանակի ընթացքում բոլորդ էլ կիմանաք: Բայց ասում եմ ու կվճարեմ»,-եզրափակեց Աղաբաբյանը:
