Եվրախորհրդարանում Արցախի բարեկամության խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ Արցախի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.
«Փետրվարի 20-ին Արցախում հանրաքվեի է դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը իշխանությունները ներկայացրել էին ժողովրդի դատին: Արցախի բնակչության 76 տոկոսի մասնակցությունը խոսուն ապացույցն է այն բանի, որ Արցախի ընտրողները ցանկանում են ակտիվ մասնակցություն ունենալ իրենց ժողովրդավարության կառուցման գործին:
Քվեարկությանը նախորդած քարոզարշավի ընթացքում երկու ճամբարները ազատորեն արտահայտել են իրենց գաղափարներն ու համոզմունքները: Սահմանադրության նախագծի կողմնակիցները եւ ընդդիմադիրները պաշտպանել են իրնեց դիրքորոշումները խորհրդարանական եւ հանրային բանավեճի ժամանակ:
Արցախի ժողովուրդը «այո» է ասել նոր Սահմանադրության նախագծին, որն ազդարարում էական փոփոխություններ երկրի ինստիտուցիոնալ գործընթացում: Այն հստակորեն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը պաշտպանում է օրենքի գերակայությունը, ժողովրդի իրավունքներն ու ազատությունները: Այս մեսիջը, որը Արցախի ժողովուրդը փոխանցեց Սահմանադրության նախագծին վճռական հավանություն տալով, հատկապես կարեւորվում է Հարավային Կովկասի համար:
Այն ժողովուրդը, բնակչությունը, ազգը, որը հավատում է իր պետությանը եւ կատարելագործում է իր հանրապետական ինստիտուտները, չպետք է անտեսվի եւ մերժվի միջազգային հանրության կողմից: Այս մարդիկ, այդ քվեարկող քաղաքացիները գոյություն ունեն: Նրանց գոյության վրա չի կարող ազդել այն հանգամանքը, որը իրենց երկիրը միջազգայնորեն ճանաչված չէ: Արցախի ժողովուրդը, , որը ագրեսիվ հարեւանի կողմից ռազմական հարձակման մշտական սպառնալիքի տակ է, շարունակում է ժողովրդավարական կենսունակությամբ և հասունությամբ հակադրվել իրենց պետության միջազգային ժխտմանը»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրվել է Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարիուսի կողմից։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը